Այբուբեն
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
Արագ Որոնում


Հատապտղային կենու ճյուղը
Կենին (կարմրածառ, գեղձի, բզենի) պատկանում է կենազգիների ընտանիքի ասեղնատերև, մշտադալար ծառերի ցեղին: Հայտնի է մոտ 10 տեսակ՝ տարածված Եվրոպայում, Ազորյան կղզիներում, Հյուսիսային Աֆրիկայում, Փոքր Ասիայում, Կովկասում: ՀՀ-ում հանդիպում է 1 տեսակ՝ սովորական կամ հատապտղային՝ տարածված Տավուշի և Սյունիքի մարզերում: Աճում է խոնավ, ստվերոտ անտառներում, հազվադեպ՝ ստորին և միջին լեռնային գոտիներում (1000– 1800 մ բարձրություններում), առաջացնում է մաքուր ծառուտներ. ամենամեծը (25 հա) գտնվում է Տավուշի մարզի Աղվանավանք գետի մոտակայքում (Գետիկի հովիտ): Բարձրությունը 10–20 (25) մ է: Տերևները հերթադիր են՝ խիտ դասավորված 2 շարքով, մուգ կանաչ: Կոները միայնակ են, կարմիր, հյութալի, հատապտղանման: Սաղարթը խիտ է: Ստվերադիմացկուն է, անտառում գրավում է երկրորդ շարահարկը: Բազմանում է սերմերով ու կտրոններով: Աճում է դանդաղ (տարեկան՝ մոտ 4 սմ), ապրում է 2–3 հզ. տարի: Բնափայտն արժեքավոր է. ամուր է, ծանր, ճկուն, գորշակարմրավուն: Օգտագործվում է կահույքի արտադրության, ատաղձագործության մեջ: Ասեղնատերևները, կոները և ընձյուղները պարունակում են տաքսին ալկալոիդ, տերևները՝ նաև եթերայուղեր: Բույսն ամբողջովին թունավոր է: Օգտագործվում է կանաչ շինարարության մեջ: Մեղրատու է: Երրորդային դարաշրջանի մնացորդ է: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: