Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Կենսատեխնոլոգիաները կենդանի օրգանիզմներ և կենսական շարժընթացներ օգտագործելու միջոցով նյութերի ստացման արդյունաբերական եղանակներ են:
Ժամանակակից կենսատեխնոլոգիաներով հնարավոր է օրգանիզմի բնական գենային հավաքակազմի մեջ տեղադրել նոր գեներ և օրգանիզմներից հեռացնել «ոչ պիտանիները», ստանալ գեների ցանկալի կազմով ԴՆԹ-ի մոլեկուլներ և ստեղծել ծրագրավորված հատկություններով օրգանիզմներ:
Գենային ճարտարագիտության օգնությամբ կարելի է ստանալ բարեփոխված բուսական ու կենդանական օրգանիզմներ: Սննդային մշակաբույսերում, օրինակ՝ ցորենում և բրնձում, այլ բույսերից վերցված գենետիկական նյութեր ներմուծելով` կարելի է բարձրացնել այդ մշակաբույսերի կայունությունը հիվանդությունների դեմ և խթանել դրանց աճը բարդ պայմաններում: 
Կենսատեխնոլոգիաները հաճախ հիմնված են մանրէների, օրինակ՝ բակտերիաների և խմորիչների կիրառման վրա: Դարեր ի վեր հաց թխելու ու գարեջուր պատրաստելու համար օգտագործում են հատուկ մանրէներ՝ խմորիչներ, իսկ պանրագործության մեջ՝ բակտերիաներ ու խմորասնկեր:
Կենսատեխնոլոգիաները լայն կիրառություն են գտել նաև բժշկության մեջ: Մշակվել են նոր դեղանյութերի և պատվաստանյութերի ստացման համար անհրաժեշտ մանրէներ:
Ազդելով մանրէների բջիջների կառուցվածքի վրա՝ մանրէաբանները դրանց տալիս են օգտակար հատկություններ և «ստիպում են» արտադրել անհրաժեշտ նյութեր: Այդ եղանակով ստացվող նյութերից է, օրինակ, ինսուլինը, որը կարգավորում է արյան մեջ շաքարի քանակությունը: Մանրէներն օգտագործվում են նաև հիվանդության դեմ պայքարող օրգանիզմում արտադրվող հակամարմիններ ստանալու համար: Օրինակ՝ վիրուսային հիվանդությունով հիվանդացած մարդու բջիջներից առանձնացրել են ինտերֆերոնի սինթեզն ապահովող ԴՆԹ, ապա նրա հիմքի վրա սինթեզել ինտերֆերոնի գենը և տեղադրել բակտերիային բջջի մեջ. վերջինս սկսել է արտադրել ինտերֆերոն:
Մանրէների բազմությունը՝ գաղութները, նախ աճեցվում են սննդարար միջավայրով սկավառակների վրա, ապա դրանց զանգվածային արտադրությունն իրականացվում է հատուկ խցերում և օգտագործվում ըստ անհրաժեշտության: 
Կենսատեխնոլոգիական առումով կարևոր են նաև ֆերմենտները, որոնք օրգանիզմում քիմիական ռեակցիաներն արագացնող հատուկ կենսաբանական նյութեր են: Դրանց առանձին տեսակներ կիրառվում են բժշկական և սննդի արդյունաբերության մեջ, որոնցից առավել հայտնի են տարատեսակ մանկական կերերը:
  • Շաքարախտով տառապող հիվանդներին ինսուլինը կենսականորեն անհրաժեշտ է ամեն օր: Ինսուլին ստանալու համար մարդու բջիջներից առանձնացնում են ինսուլինի սինթեզը վերահսկող գենն ու տեղադրում աղիքային ցուպիկի գենոմի մեջ, և այն սկսում է ինսուլին արտադրել: