Այբուբեն
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
Արագ Որոնում


1571թ., Վայլ դեր Շտատ, Վյուրտենբերգ, 
1630թ., ք. Ռեգենսբուրգ, Բավարիա

Գերմանացի աստղագետ Յոհան Կեպլերը տեսական աստղագիտության հիմնադիրն է. հայտնագործել է մոլորակների շարժումները բնութագրող 3 օրենքներ:
Յոհան Կեպլերն ուսանում էր համալսարանում և պատրաստվում էր քահանա ձեռնադրվելու, երբ ծանոթացավ Կոպեռնիկոսի Տիեզերքի արևակենտրոն կառուցվածքի ուսմունքին: Նրա մեջ մեծ ցանկություն առաջացավ հասկանալու, թե ինչ օրենքներով են շարժվում մոլորակներն Արեգակի շուրջը: Այդ նպատակով 1601 թ-ին Կեպլերը տեղափոխվեց Պրահա՝ դանիացի աստղագետ Տիխոն Բրահեի մոտ: Իսկ վերջինիս մահվանից հետո՝ 1602 թ-ին, Կեպլերը նշանակվեց պալատական մաթեմատիկոս և ժառանգեց Բրահեի 40-ամյա աստղագիտական դիտումների արդյունքները: Դրանց տեսական հիմնավորման ընթացքում նա հայտնագործեց մոլորակների շարժման 3 օրենքներ, որոնք հետագայում կոչվեցին Կեպլերի օրենքներ: 1619 թ-ին լույս ընծայած «Աշխարհի ներդաշնակությունը» գրքում նա ընդհանրացրեց իր աշխատանքներում առաջ քաշած հարցերն ու ստացավ մոլորակների շարժման օրինաչափություններն ամփոփող մի կուռ տեսություն: 1627 թ-ին Կեպլերն ավարտեց իր ամենամեծ՝ «Ռուդոլֆյան աղյուսակներ» աշխատությունը, որը հնարավորություն էր ընձեռում բավական մեծ ճշտությամբ որոշել մոլորակի դիրքը ժամանակի ցանկացած պահին: Կեպլերը կազմեց նաև Արեգակի ու Լուսնի խավարումների աղյուսակը և բացատրեց դրանց առաջացման պատճառները՝ Լուսնի, Արեգակի և Երկրի միմյանց նկատմամբ ունեցած դիրքերով: Կեպլերն աշխատություններ ունի նաև աստղագիտության մեջ օպտիկայի կիրառության, օվկիանոսների և ծովերի մակընթացությունների ու տեղատվությունների վերաբերյալ. այդ երևույթները նա բացատրում էր Լուսնի ձգողությամբ:
Կյանքի վերջին տարիներին ապրուստի միջոցներ հայթայթելու համար Կեպլերը զբաղվել է աստղագուշակությամբ: