Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Աքիս
Սև ժանտաքիս
Ջրասամույր
Խայտաքիս
Անտառային կզաքիս
Գորշուկ
Կուղխ
Սամույր
Կզաքիսազգիների ընտանիքն ընդգրկում է 24 սեռի 65 տեսակ, որոնցից առավել հայտնի են աքիսը, ժանտաքիսը, ջրասամույրը, գորշուկը, խայտաքիսը, քարակզաքիսը, կուղբը, կնգումը, մեղվակերը և այլն:
Լայնորեն տարածված են աշխարհի բոլոր կողմերում՝ տարատեսակ (ցամաքային, ջրային) ապրելավայրերում: Կզաքիսները, որպես կանոն, շրջում են միայնակ, երբեմն՝ ընտանիքներով: Շատերը տիպիկ գիշատիչներ են, կան ամենակերներ: Որոշ տեսակներ ցուրտ ձմռանը քնում են: ՀՀ-ում տարածված են ամենուրեք:
Աքիսը հիմնական ապրելու տեղ չունի: Բազմացման շրջանում զբաղեցնում է ծառերի փչակները, քարակույտերի ճեղքերը կամ այլ կենդանիների հին բներ: Հայաստանում գիշատիչ կենդանիներից ամենափոքրն է: Մարմինը բարակ է, երկարությունը՝ 13–28 սմ, պոչինը՝ 1,3–4 սմ, կենդանի զանգվածը՝ 40–100 գ: Դունչը, ոտքերը և պոչը կարճ են: Ունի սուր ճանկեր: Մորթին խիտ ու կարճ մազերով է, ամռանը՝ մուգ դարչնագույն, ձմռանը՝ հիմնականում սպիտակ: Սնվում է առավելապես մանր կրծողներով, որսում է նաև հավեր և այլ թռչուններ: Ունենում է 3–9 (երբեմն՝ 12) ձագ: Մորթին սակավարժեք է: Օգտակար է. ոչնչացնում է մեծ քանակությամբ կրծողներ:
Ժանտաքիսը (սկունս) ապրում է Հյուսիսային և Հարավային Ամերիկայում: Մեծամասնությունն ակտիվ է գիշերը. որսում է մանր կրծողներ, միջատներ, թռչուններ և ուտում նրանց ձվերը: Սնվում են նաև որոշ բույսերով: Վտանգից անհանգստացած կենդանին առջևի թաթերով բարձրաձայն թմբկահարում է գետնին, ապա շրջվում դեպի հարձակվող կենդանին, պոչը վեր տնկում և գարշահոտ հեղուկ արտազատում: Դրանից հետո կենդանիների մեծամասնությունը ժանտաքիսին հանգիստ է թողնում:
Ջրասամույրը նեղ ու ճկուն իրանով բավական խոշոր կենդանի է: ՀՀ-ում հանդիպում է մեծ գետերում և լճակներում:
Մարմնի երկարությունը մինչև 70 սմ է, պոչինը՝ 45 սմ, կենդանի զանգվածը՝ 6–10 կգ: Ունի կարճ թաթեր, մատները միացած են լողաթաղանթով: Ցամաքում ջրասամույրը դանդաղաշարժ է, ջրում՝ ճարպիկ ու արագաշարժ: Հրաշալի լողորդ է և ջրասուզակ. ականջների ներսում կան արտաքին լսողական անցքը փակող փականներ, որոնց շնորհիվ նա կարող է մինչև 6 ր մնալ ջրի տակ: Ջրասամույրը կարող է լողալ ժամում 12 կմ արագությամբ: Սնվում է ձկներով. մանրերին ուտում է հենց ջրում, իսկ խոշորներին քարշ է տալիս ափ: Որսում է նաև գորտեր, խեցգետիններ, նույնիսկ՝ կտցարներ, մշկամկներ, որոնց բռնում է բերանով կամ առջևի վերջույթներով: Ակտիվ է հիմնականում գիշերը: Ձագերի լույս աշխարհ գալուց առաջ էգը բույն է սարքում ջրից զգալի հեռու, որի ելքը ջրի մեջ է: Սովորաբար ծնում է 2, հազվադեպ՝ 4 կույր ու անօգնական ձագեր: Մայրը նրանց խնամում է մինչև հաջորդ տարի, ապա երիտասարդ ջրասամույրները հեռանում են ազատ ջրամբար գտնելու:
Նախկինում ձկնորսներն անխնա ոչնչացրել են ջրասամույրներին՝ նրանց համարելով վտանգավոր մրցակից: Սակայն հետևանքը եղել է այն, որ ձկները ոչ միայն չեն շատացել, այլև որոշ տեղերում նույնիսկ անհետացել են: Ուշ են հասկացել, որ ջրասամույրն առաջին հերթին որսում է հիվանդ ձկներին՝ դրանով կանխելով վարակի տարածումը: Այդ կենդանուն որսացել են նաև նրա փարթամ ու գեղեցիկ մորթու համար: Ներկայումս ջրասամույրը պաշտպանության տակ է վերցված, իսկ որսը խիստ սահմանափակված է:
Գորշուկը բնակվում է գետնափոր բնում, որը փորում է քարակույտերում, ժայռերի, ձորերի լանջերին, բաց տարածություններում և այլ վայրերում: Ստորգետնյա բներն ունեն խոր (մինչև 1 մ) և լայն բնուղիներ (որտեղ պատրաստում է պահեստներ, ընդհանուր սենյակ, քնելու խուց և այլն)` բազմաթիվ լայնացումներով: Եվրոպական գորշուկները սովորաբար ապրում են խմբերով (մինչև 12 անհատ): Գորշուկի մարմնի երկարությունը 60–90 սմ է, պոչինը՝ 16–20 սմ, կենդանի զանգվածը՝ 24–30 կգ: Պարանոցը և ոտքերը  կարճ են, թաթերը՝ երկար մագիլներով: Դունչը սուր է, մազերը՝ կարճ:
Գորշուկը շատ զգույշ կենդանի է, դրա համար գերադասում է բնից դուրս գալ գիշերը: Լավ լողում է: Չնայած ունի սուր ատամներ և հզոր մագիլներ, բայց խաղաղասեր է: Սնվում է հիմնականում սերմերով, մրգերով, հատապտուղներով, նաև միջատներով ու նրանց թրթուրներով, մանր կրծողներով, երկկենցաղներով, մանր թռչուններով:
Գորշուկն ունենում է 3–4 (երբեմն՝ 6) ձագ: Երիտասարդ գորշուկները ծնողներից բաժանվում են աշնանը:
Գորշուկի ճարպն օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ, միսն ուտելի է մշկագեղձը հեռացնելուց հետո:
Խայտաքիսը տարածված է կրծողներով հարուստ լեռնատափաստանային, կիսաանապատային շրջաններում: ՀՀ-ում տարածված է Լոռու և Կոտայքի մարզերում: Բնակվում է կենդանիների (հիմնականում` ավազամկների) լքված բներում:
Մարմնի երկարությունը 27–35 սմ է, պոչինը՝ 12–20սմ: Մազածածկը կարճ է, հարթ, խայտաբղետ: Օգտակար է. սնվում է կրծողներով (հիմնականում՝ ավազամկներով), որոնց որսում է բների մեջ: Մայիսի սկզբին ծնում է 3–8 ձագ:
Խայտաքիսն ակտիվ է երեկոյան և լուսաբացին, ցերեկը թաքնվում է բնում: ՀՀ-ում որսն արգելված է:
Քարակզաքիսը բնակվում է ժայռաճեղքերում, քարակույտերի մեջ, անմարդաբնակ շինություններում, այլ կենդանիների հին բներում:
Մարմնի երկարությունը 45–54 սմ է, պոչինը՝ 27–37 սմ, կենդանի զանգվածը՝ 2,5 կգ: Սնվում է կրծողներով, սողուններով, երկկենցաղներով, միջատներով, թռչուններով և նրանց ձվերով ու ձագերով, նաև բուսական կերով:
Բազմանում է տարին 1 անգամ, ունենում 3–5 ձագ: 7 շաբաթական ձագերը կարողանում են ինքնուրույն որս անել, ապա բաժանվում են ծնողներից և ինքնուրույն կյանք վարում:
Քարակզաքիսն ակտիվ է երեկոյան և գիշերը (ամռանը՝ նաև ցերեկը): Մորթին արժեքավոր է: Ունի որսարդյունագործական նշանակություն: