Այբուբեն
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
Արագ Որոնում


Կծվիչ
Կծվիչը (ծովաբողկ, ժախուկ) խաչածաղկավորների ընտանիքի բազմամյա խոտաբույս է: Հայտնի է 4 տեսակ՝ տարածված Արևելյան Եվրոպայում, լայնորեն մշակվում է Ռուսաստանում (միջին գոտում հանդիպում է նաև վայրի տեսակը):
Արմատները մսալի են: Ցողունը կանգուն է, բարձրությունը՝ 50–150 սմ: Տերևները խոշոր են, երկարավուն: Ծաղիկները մանր են, սպիտակ, ծաղկաբույլը ողկույզ է: Արմատները և տերևները պարունակում են վիտամիններ, եթերայուղեր, հանքային աղեր, ֆիտոնցիդներ, լիզոցիմ ֆերմենտ: Կծու համը և յուրահատուկ հոտը պայմանավորված են ալիլային (մանանեխային) յուղով և սինիգրին գլիկոզիդով: Արմատներն օգտագործվում են սննդի մեջ (հում, եփած, թթու դրած, որպես համեմունք), ունեն նաև բուժիչ հատկություններ (ախորժաբեր, արյան ճնշումն իջեցնող, հակալնդախտային, ստամոքսաղիքային համակարգի գործառույթը կանոնավորող, միզամուղ և այլն):