Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Փուփուլավոր կկու
Սովորական կկու. հասունը և երիտասարդը
Կկուները կազմում են կկվանմանների կարգի թռչունների ընտանիք: Ապրում են ամենուրեք, բացի Անտարկտիդայից: Հայտնի է 130, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ սովորական և փուփուլավոր կկուներ:
Միջին չափի թռչուններ են: Մարմնի երկարությունը 32–61 սմ է, կենդանի զանգվածը՝ 100–150 գ: Պոչը երկար է, աստիճանաձև, կտուցը` թեթևակի ցած թեքված: Փետուրները կարճ են, ամուր, մոխրագույն, սև, սպիտակ կամ դարչնագույն:
Սեփական բույն չեն հյուսում. որպես մակաբույծ թռչուններ՝ ձվադրում են այլ թռչունների բներում՝ ձվերի գույնը նմանեցնելով բնի տիրոջ ձվերի գույնին:
Սովորական կկուն բնադրող-չվող է, տարածված: Բնակվում է խոտածածկ տարածքներում, թփուտներում, անտառներում, եղեգնուտներում: Սնվում է միջատներով, առավելապես` մազածածկ թրթուրներով և բացարձակ օգտակար է: Ձվադրում է սևուկ կարմրատուտի, լեռնային խաղտտնիկի, այգու դրախտապանի, մոխրագույն շահրիկի և եղեգնուտի եղեգնաթռչնակի բներում: Բաց բներում էգը ձվադրում է ուղղակի բնում: Փակ բների դեպքում ձուն դնում է նախ գետնին, ապա կտցին առած՝ թռիչքային անցքով տեղափոխում է տիրոջ բույնը: Տարբեր բներում դնում է մինչև 20 ձու: Ձագերը ձվից դուրս են գալիս թխսակալման 12-րդ օրը, և ձվից դուրս եկած կկուն, հաջորդ օրն իր մեջքի փոսիկի մեջ առնելով տանտիրոջ ձվերն ու ձագերին, որպես օտար մարմին, դուրս է գցում բնից և մնում միայնակ: 3 շաբաթ անց դուրս է գալիս բնից, ազատ թռչելուց հետո 1 շաբաթ  դեռևս կերակրվում  է որդեգիր ծնողների կողմից:
Փուփուլավոր կկուն չվահյուր է: ՀՀ-ում հայտնաբերվել է 1978թ-ին: Ձվադրում է կաչաղակների բներում: Համարձակ և աղմկարար է, հաճախ արձակում է թութակի սուր ճիչերի նմանվող ձայներ: Երկար պոչով, աչքի ընկնող փուփուլով կկու է, բնակվում է ուռուտներով գետափերին, նոսր ծառուտներում: Սնվում է անողնաշարավորներով: