Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Կղզի Բալթիկ ծովում
Ֆիջի կղզեխումբը կազմված է ավելի քան 300 կղզիներից. Կրիաների կղզին դրանցից մեկն է:
Օախու կղզին Հավայան կղզեխմբում
Աղթամար կղզին Վանա լճում 
Կղզին բոլոր կողմերից ջրով շրջապատված ցամաքն է: Կղզիները գոյանում են ինչպես ծովերում և օվկիանոսներում, այնպես էլ գետերում ու լճերում:
Կարող են լինել ինչպես առանձին-առանձին, այնպես էլ խմբերով՝ առաջացնելով կղզեխումբ (Մալայան, Կանադական ևն): Երկրագնդի ամենախոշոր կղզին Գրենլանդիան է, բայց այն 3,5 անգամ փոքր է ամենափոքր մայրցամաքից: 
Երկրագնդի խոշոր կղզիներից են՝ Գրենլանդիան (2,2 մլն կմ2), Նոր Գվինեան (792,5 հզ. կմ2), Կալիմանտան (734 հզ. կմ2), Մադագասկարը (587 հզ. կմ3), Բաֆինի Երկիրը (507,4 հզ. կմ2), Սումատրան (427,3 հզ. կմ2), Մեծ Բրիտանիան (229,8 հզ. կմ2), Իսլանդիան (102,8 հզ. կմ2), Իռլանդիան (84,4 հզ. կմ2) և այլն: 
Ավստրալիայից հյուսիս-արևելք` Խաղաղ օվկիանոսի կենտրոնական մասում, ցրված են բազմաթիվ մանր կղզիներ և կղզեխմբեր, որոնք ստացել են Խաղաղօվկիանոսյան կղզիներ կամ Օվկիանիա անունը:

Իսկ ինչպե՞ս են գոյանում կղզիները:
Հարյուրավոր տարիներ ծովի ալիքները ողողում են ափը՝ աստիճանաբար նրանից անջատելով ցամաքի մի հատված: Քանի դեռ այդ հատվածը ցամաքի մի շերտով՝ պարանոցով, միացած է մայրցամաքին, այն թերակղզի է (Արաբական, Ալյասկա, Լաբրադոր, Սկանդինավյան): Բայց երբ ջրի տակ է անցնում պարանոցը, թերակղզին վերածվում է կղզու, որտեղ կարելի է հասնել միայն լողալով կամ նավակով:
Պատահում է նաև, որ ցամաքն աստիճանաբար իջնում է, նրա վրա գրոհում է ծովը կամ օվկիանոսը: Ջրի մակերևույթից վեր մնում են միայն լեռների գագաթները, որոնք էլ հենց դառնում են կղզիներ: Այդպես են առաջացել, օրինակ, Խաղաղ օվկիանոսում գտնվող Ալեության և Կոմանդորյան կղզիները: 
Հաճախ օվկիանոսներում կղզիներ գոյանում են այնտեղ, որտեղ թափվում են հզոր գետերը՝ իրենց հետ բերելով կավ, տիղմ կամ ավազ: Տարիների, հարյուրամյակների ընթացքում այդ ջրաբերուկները նստում են հատակին՝ առաջացնելով սկզբում ծանծաղուտ, հետո՝ նաև կղզի:
Կղզիներ առաջանում են նաև ստորջրյա հրաբուխներից: Աստիճանաբար, երբեմն մի քանի օրվա կամ տասնյակ տարիների ընթացքում ստորջրյա հրաբխի լավան ժայթքելով բարձրանում է ջրի մակերևույթից և վերածվում կղզու: Երկրի վրա հրաբխային կղզիներ շատ կան: Օրինակ՝ Հավայան, Կուրիլյան և այլն:
Իսկ արևադարձային գոտում կան բուստային կղզիներ: Այդ կղզիներից շատերն օղակաձև են և կոչվում են ատոլներ: Այնտեղ աճող արմավենիների շնորհիվ  հաճախ ատոլները նմանվում են օվկիանոս նետված վիթխարի ծաղկեպսակների: Օղակի ներսի մասը՝ ծովալճակը, համեմատաբար ծանծաղ է, իսկ արտաքին զառիկող ափերը երբեմն ջրի մեջ ընկղմված են լինում մի քանի հարյուր մետր խորությամբ՝ գրեթե ուղղաձիգ պատերով վիթխարի կլոր աշտարակի նման: 
Այդ կղզիների առաջացումը բացատրել է Չառլզ Դարվինը, ըստ որի՝ երբ օվկիանոսի արևադարձային ջրերում առաջանում է հրաբխային  կղզյակ, ապա նրա շուրջը եղած ծանծաղուտում բնակություն են հաստատում կրային կմախք ունեցող բուստային պոլիպներ, որոնք, աճելով ու տարածվելով, գոյացնում են հրաբուխը շրջափակող արգելախութ: Ժամանակի ընթացքում այդ խութն աճելով հասնում է ջրի մակերևույթին և վերածվում ատոլի: 
Որոշ կղզիներ աչքի են ընկնում բուսական և կենդանական աշխարհների  ինքնատիպությամբ: Դա բացատրվում է նրանով, որ դրանք վաղուց են անջատվել մայրցամաքից, և նրանց օրգանական աշխարհը զարգացել է մեկուսի: Օրինակ՝ Մադագասկար կղզում շատ են բնաշխարհիկները: Աֆրիկա մայրցամաքին բնորոշ շատ կենդանիներ Մադագասկարում չեն հանդիպում: Դրա փոխարեն կղզում բնակվում են այնպիսի կենդանիներ (լեմուրներ, միջատակեր տենրեկներ և այլն), որոնք  մայրցամաքում չեն պահպանվել:
   Երկրագնդի ամենախոշոր կղզին Գրենլանդիան է. տարածքը` 2,2 մլն կմ2: