Այբուբեն
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
Արագ Որոնում


Մեծ կղմուխ
Կղմուխը (ձվախոտ) աստղածաղկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույս է: Հայտնի է մոտ 200 (այլ տվյալներով՝ 150), ՀՀ-ում՝ 12 տեսակ՝ մեծ, Հեղինեի, բրիտանական, անցողուն կղմուխներ, կոնիզա և այլն: Տարածված է գրեթե բոլոր մարզերի խոնավ ու անտառաշատ վայրերում:
Ցողունի բարձրությունը 20–60 սմ-ից մինչև 2 մ է: Տերևներն ամբողջական են, ատամնաեզր, հերթադիր: Ծաղկազամբյուղները մեկական են կամ կազմում են հուրանանման կամ վահանանման ծաղկաբույլ: Ծաղիկները դեղին են կամ նարնջագույն: Ծաղկում է հուլիս-օգոստոսին: Պտուղը մերկ կամ թավոտ փուփուլավոր սերմիկ է: Որոշ տեսակներ պարունակում են սապոնիններ, ալկալոիդներ, եթերայուղեր, բուրավետ միացություններ, կոնիզա տեսակը՝ կաուչուկ: Պատրաստուկներն օգտագործվում են որպես միզամուղ, քրտնաբեր, խորխաբեր, հակասնկիկային, հակաբորբոքային միջոց:
Օշեի կղմուխը հանդիպում է Լոռու, Արարատի, Սյունիքի մարզերում, խիստ հարմարվել է հանքային ջրերին և աճում է առավելապես տրավերտինների (կրաքարային տուֆ) վրա: 
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: