Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Մարդու կմախքը
Կմախքը մարդու և կենդանիների օրգանիզմներում պինդ հյուսվածքների միակցություն է, որը մարմնի համար ծառայում է որպես հենարան ու պաշտպանում է այն մեխանիկական վնասվածքներից:
Մարդու կմախքը կազմված է գանգի, վերջույթների և իրանի ոսկրերից (ընդամենը՝ 206): Ունի կառուցվածքային նույն պատկերը, ինչ որ բարձրակարգ ողնաշարավոր կենդանիներինը, և առավել նման է մարդանման կապիկների կմախքին: Սակայն վերջինից տարբերվում է գանգի կառուցվածքով և վերջույթների ոսկրերի ձևերով, ողնաշարի և կոնքի կառուցվածքով (դա պայմանավորված է մարդու ուղղաձիգ քայլվածքով): Ներարգանդային զարգացման 2-րդ ամսվա վերջին պտղի շարակցահյուսվածքային կմախքը փոխարինվում է ապագա ոսկրերի աճառային հենքով, որի աճն ու զարգացումը լրիվ ավարտվում է 25–26 տարեկանում:
Կմախքային ոսկրերը, նրանց միացումներն ու մկանները կազմում են հենաշարժական ապարատը: Ոսկրերի միացումներում կատարվող շարժումներն իրականանում են մկանային հյուսվածքով, որն օժտված է կծկվելու ունակությամբ: Այդ պատճառով ոսկրերն ու նրանց միացումները համարվում են հենաշարժական ապարատի պասսիվ մաս, իսկ մկանները՝ ակտիվ: Ողնաշարի և վերին ու ստորին վերջույթների ոսկրերը կատարում են հենման գործառույթ: Լծակների շարժողական գործառույթը հիմնականում կատարում են վերջույթների ոսկրերը, իսկ գանգն ու ողնաշարային խողովակը գլխուղեղի և ողնուղեղի համար գոյացնում են լավ պաշտպանված զետեղարաններ: Կրծքավանդակի ոսկրերն արտաքին միջավայրի ազդակներից պաշտպանում են սիրտն ու թոքերը, իսկ կոնքի ոսկրերը (ողնաշարի հետ միասին)՝ որովայնի խոռոչի ներքին օրգանները, միզապարկը և ուղիղ աղիքը, կանանց` արգանդը, ձվարաններն ու արգանդափողերը, տղամարդկանց` շագանակագեղձը, սերմնաբշտերն ու սերմնածորանները:
Տղամարդկանց կմախքի ոսկրերն ավելի զանգվածեղ են, կրծքավանդակը լայն է, կոնքը՝ նեղ: Կմախքի հիվանդությունները պայմանավորված են նյութափոխանակության (առավելապես` ոսկրային հյուսվածքի) և ներզատիչ գեղձերի գործունեության խանգարումներով: Ոսկրերի բնածին հիվանդությունները սովորաբար ուղեկցվում են բնածին ձևախախտումներով, որոնք հաճախ պայմանավորված են արյունակցական ամուսնություններով, հղի կանանց օրգանիզմի վրա վնասակար գործոնների (ծխելը, ալկոհոլը) ազդեցությամբ: Սնուցման խանգարման հետ կապված հիվանդություններն առաջանում են սննդի մեջ տարբեր բաղադրամասերի անբավարարությունից (օրինակ՝ ռախիտն առաջանում է երեխայի օրգանիզմում D վիտամինի պակասությունից):
Հոդերում և ողներում տեղային արյան շրջանառության խանգարումը հանգեցնում է կազմափոխական հիվանդությունների՝ հոդախտի, ողնաշարի օստեոխոնդրոզի և օստեոխոնդրոպաթիաների (նկատվում է հիմնականում երեխաների և դեռահասների մոտ): Առանձին խումբ են կազմում ողնաշարի ձևախախտումները (սկոլիոզ, լորդոզ, կիֆոզ), որոնք կարող են առաջանալ երեխայի և դեռահասի կեցվածքի խանգարման հետևանքով:
   Մարդու  կմախքը բաղկացած է 206 ոսկրից. գանգը` 23 ոսկր, ուսագոտին և վերին վերջույթները` 64 ոսկր, կոնքագոտին և ստորին վերջույթները` 62 ոսկր: