Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


Մարիա-Սկլոդովսկայա Կյուրի
1867 թ., Վարշավա
1934 թ., Փարիզ

Մարիա Սկլոդովսկայա և Պիեռ Կյուրիները ճառագայթաակտիվության  ուսմունքի հիմնադիրներն են, հայտնագործել են պոլոնիում և ռադիում տարրերը և ներմուծել ճառագայթաակտիվություն հասկացությունը:
Իրեն Ժոլիո-Կյուրի
1897թ., Փարիզ
1956 թ., Փարիզ

Իրեն և Ֆրեդերիկ Ժոլիո–Կյուրիները բացահայտել են  արհեստական ճառագայթաակտիվության երևույթը:
Պիեռ Կյուրի
1859 թ, Փարիզ
1906 թ., Փարիզ
Մարիա Սկլոդովսկայան 1883 թ-ին ավարտել է Վարշավայի գիմնազիան, 1895 թ-ին՝ Փարիզի Սորբոնի համալսարանը և անմիջապես ձեռնամուխ է եղել ճառագայթաակտիվության ուսումնասիրությանը, որը 1896 թ-ին հայտնաբերել էր Ա. Բեքերելը: 
Մարիան բացահայտեց, որ ուրանից բացի, ճառագայթներ արձակում է նաև թորիումը, և այդ հատկությունն ընդհանրական է: Երևույթն անվանեցին ճառագայթաակտիվություն, իսկ նյութերը՝ ճառագայթաակտիվ («ռադիուս» լատիներեն բառից, որը նշանակում է ճառագայթ): 
Մարիան իր հետազոտությունների հիմնական մասը կատարել է ամուսնու՝ Պիեռ Կյուրիի հետ: Պիեռը պյեզոէլեկտրականության և մագնետիզմի բնագավառի գիտնական էր. բացահայտել է իր անունով հայտնի մի օրենք՝ մագնիսական ընկալունակության կախումը ջերմաստիճանից, և 2-րդ կարգի ֆազային փոխարկման ջերմաստիճանը (Կյուրիի կետ): 
1898 թ-ին Կյուրիները հայտնագործեցին ճառագայթաակտիվ 2 տարր ևս, առաջինն անվանեցին պոլոնիում՝ ի պատիվ Մարիայի հայրենիք Լեհաստանի (լատիներեն՝ Պոլոնիա), 2-րդը` ռադիում:
1902թ-ին Մարիա Կյուրին ստացավ ռադիումի մաքուր աղ և ճշտեց ռադիումի ֆիզիկական ու քիմիական հատկությունները:
Կյուրի ամուսինները 1903 թ-ին Բեքերելի հետ արժանացան Նոբելյան մրցանակի: 
Ամուսնու մահվանից հետո Մարիա Կյուրին դարձավ Սորբոնի համալսարանի լաբորատորիայի ղեկավարը և առաջին կին պրոֆեսորը: 1910 թ-ին ֆրանսիացի ֆիզիկոս Ա. Դեբյեռնի հետ Մարիան ստացավ մաքուր ռադիում, որի համար
Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրի
1900 թ., Փարիզ
1958 թ., Փարիզ
1911 թ-ին նրան երկրորդ անգամ շնորհվեց Նոբելյան մրցանակ: Նա Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ էր: 
Ծնողների գործը շարունակեցին նրանց դուստր Իրեն և նրա ամուսին Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրիները: Մոր մահվանից հետո Իրենը ղեկավարեց նաև Սորբոնի համալսարանի` նրա լաբորատորիան:
Իրեն և Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրիներիը միջուկային ռեակցիաների արգասիքներում  հայտնաբերեցին նոր ճառագայթաակտիվ իզոտոպներ: Այդ երևույթը կոչեցին արհեստական ճառագայթաակտիվություն, իսկ հայտնագործության համար Իրեն և Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրիները 1935 թ-ին արժանացան Նոբելյան մրցանակի: Արհեստական ճառագայթաակտիվության բացահայտումով նոր շրջափուլ սկսվեց միջուկային ֆիզիկայի զարգացման մեջ: Կարևոր արդյունքներ ստացան նաև տարրական մասնիկների ֆիզիկայում` զույգերի անիհիլացման (ոչնչացումն) և ծնման շարժընթացներում: 
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ֆրեդերիկը ամեն ջանք գործադրեց ատոմային ռումբի ստացման գաղտնիքը չտարածելու համար: Նա Խաղաղության կողմնակիցների համաշխարհային շարժման հիմնադիրներից էր և Խաղաղության համաշխարհային խորհրդի առաջին նախագահը: Նրա անունով է կոչվել Խաղաղության ոսկե մեդալը:
Ամուսիններ Ժոլիո-Կյուրիները ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ էին: Մարիա Կյուրին, նրա դուստրը՝ Իրենը, և փեսան՝ Ֆրեդերիկը, մահացան ճառագայթային հիվանդությունից, որը ճառագայթաակտիվ նյութերի հետ նրանց տևական աշխատանքի հետևանք էր:
  •    Պիեռ և Մարիա Կյուրիների անունով՝ Տարրերի պարբերական համակարգի 96-րդ տարրն անվանվել է Կյուրիում: 
  •    Նրանց անունով կոչվել է նաև ճառագայթաակտիվության արտահամակարգային միավոր` Կյուրի (Կի). 1 Կի = 3,7x1010Բք