Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝  
հանրապետություն
Մայրաքաղաքը՝  
Բոգոտա
Տարածքը՝ 
1.138,9 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
42,95 մլն
Պետական լեզուն՝ 
իսպաներեն
Դրամական միավորը` 
կոլումբիական պեսո
Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտան
Կոլումբիայի Հանրապետություն
Կոլումբիան գտնվում է Հարավային Ամերիկայի հյուսիս-արևմուտքում: Ափերը ողողվում են Խաղաղ օվկիանոսի և Կարիբյան ծովի ջրերով: Երկրին են պատկանում նաև Սան Անդրես, Պրովիդենսիա (Կարիբյան ծովում) և Մալպելո (Խաղաղ օվկիանոսում) կղզիները:
Ռելիեֆը բազմազան է. հյուսիսում և արևելքում հարթավայրային է, իսկ արևմուտքում ձգվում է Կոլումբիական Անդեր լեռնաշղթան: Հյուսիս-արևմուտքում Սիեռա Նևադա դե Սանտա Մարտա լեռնազանգվածն է, որտեղ գտնվում է Կոլումբիայի ամենաբարձր` Կոլոն լեռնագագաթը (5800 մ): Ափամերձ գոտիներում ճահճապատ դաշտավայրեր են: Կան նավթի, գազի, ածխի, ոսկու, պլատինի, զմրուխտի (առաջին տեղն աշխարհում), երկաթի պաշարներ:
Կլիման հասարակածային և մերձհասարակածային է: Գետային ցանցը խիտ է: Խոշոր գետերն են Մագդալենան, Անտրատոն, Մետան, Գուավիարեն, Կակետան և այլն: Կան բազմաթիվ լճեր:
Տարածված են մշտադալար անտառներն ու սավաննաները: Կենդանական աշխարհը հարուստ է:
Կոլումբիան իսպանացիները  հայտնաբերել են 1499 թ-ին: XVI դարի 30-ական թվականներին նրանք վերջնականապես նվաճել են երկիրը` հարակից տարածքներով, և դարձրել գաղութ` Նոր Գրանադա անունով (ընդգրկում էր նաև Էկվադորի, Պանամայի, Վենեսուելայի տարածքները), որը հետագայում տրոհվել է: Անկախություն հռչակել է 1810 թ. հուլիսի 20-ին, սակայն իրական անկախությունն սկսվել է 1830 թ-ից` Մեծ Կոլումբիայի դաշնության տրոհումից հետո (նրանից անջատվել են ներկայիս Վենեսուելան և Էվկադորը): 1863 թ-ից երկիրն անվանվել է Կոլումբիայի Միացյալ Նահանգներ, 1886թ-ից՝ Կոլումբիայի Հանրապետություն:
Յուրաքանչյուր տարվա օգոստոսին Կոլումբիայում մեծ շուքով նշվում է Ծաղկի տոնը:
Երկրի հիմնական բնակիչները կոլումբիացիներն են:
Կոլումբիայում զարգացած են արդյունաբերության արդյունահանող (հատկապես` նավթ և գազ) և վերամշակող ճյուղերը: Կան սև մետաղաձուլության, մետաղամշակման, քիմիական, սննդի, տեքստիլ, ավտոհավաքման, շինանյութերի արտադրության ձեռնարկություններ:
Գյուղատնտեսական հիմնական մշակաբույսը սուրճն է, որի արտադրությամբ Կոլումբիան զբաղեցնում է երկրորդ տեղն աշխարհում: Մշակում են նաև ադամաթուզ, շաքարեղեգ, բամբակենի, ծխախոտ, հացահատիկային բույսեր: Զբաղվում են ձկնորսությամբ: