Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


1843 թ., Կլաուստալ, Գերմանիա
1910 թ., Բադեն-Բադեն, Գերմանիա

Գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը բակտերիաբանության և համաճարակաբանության հիմնադիրն է:
Կոխը 1866 թ-ին ավարտել է Գյոթինգենի համալսարանը: 1885–91 թթ-ին եղել է Բեռլինի համալսարանի պրոֆեսոր, միաժամանակ՝ Հիգիենայի ինստիտուտի, 1891–1904 թթ-ին՝ Վարակիչ հիվանդությունների ինստիտուտի (հետագայում կոչվել է Կոխի անունով) տնօրեն: Բացահայտել է վարակիչ հիվանդությունների հարուցիչներ և մշակել դրանց դեմ պայքարի միջոցներ: Առաջինն է ստացել սիբիրախտի բացիլի մաքուր մանրէախումբը և բացահայտել սպորներ առաջացնելու հատկությունը: 1882 թ-ին հայտնաբերել է տուբերկուլոզի հարուցիչը (Կոխի ցուպիկ): 1890 թ-ին ստացել է տուբերկուլին բակտերիային պատրաստուկը, որն օգտագործել է տուբերկուլոզի բուժման նպատակով: Ներկայումս պատրաստուկը կիրառվում է միայն ախտորոշիչ նպատակով: Մշակել է բակտերիաբանական հետազոտությունների, վարակազերծման մի շարք եղանակներ: 1905 թ-ին արժանացել է Նոբելյան մրցանակի: