Այբուբեն
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
Արագ Որոնում


Կոծուկը (բալդրղան, քեղ, ղաշ) նեխուրազգիների ընտանիքի խոտաբույս է: Հայտնի է մոտ 70 տեսակ՝ տարածված հիմնականում Արևելյան կիսագնդի բարեխառն գոտում, Հյուսիսային Ամերիկայում (1 տեսակ):
ՀՀ-ում հանդիպում է 7 տեսակ. թավոտ, առաջնասիական, ստեպղինատերև, խնկեղեգային և այլն՝ տարածված Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի ալպյան մարգագետիններում, անտառի բացատներում, գետափերին, ժայռաճեղքերում և այլուր:
Ցողունի բարձրությունը 1–2 մ է (երբեմն՝ 10–80 սմ): Տերևները խոշոր են, փետրաձև, երբեմն՝ պարզ: Ծաղիկները սպիտակ են կամ դեղնականաչավուն՝ հավաքված բարդ հովանոցում: Պտուղները ձվաձև են, կլորավուն: Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, ֆուրոկումարինային և կումարինային միացություններ, C վիտամին, ֆիտոնցիդներ: 
Շատ տեսակների տերևները, ցողունները և մատղաշ ընձյուղներն ուտելի են: Օգտագործվում է հում և թթու դրած: Կան նաև գեղազարդիչ տեսակներ: