Այբուբեն
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
Արագ Որոնում


Կոկոռը (դեղին ջրաշուշան, նունուֆար) հարսնամատազգիների ընտանիքի բազմամյա, կոճղարմատավոր ջրային խոտաբույս է: Հայտնի է 10 (12), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ դեղին կոկոռը: Աճում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային գոտիների դանդաղահոս գետերում և կանգուն ջրերում ու լճակներում: Կոճղարմատը հզոր է, հաստ: Տերևները խոշոր են, կաշեկերպ, սրտաձև, երկարակոթուն, վառ կանաչ, ազատ լողում են ջրի երեսին: Ծաղիկները երկսեռ են, խոշոր, մեկական՝ երկար ծաղկակոթուններով, դեղին, սուր հոտով: Ծաղկում է մայիսի վերջից մինչև ուշ աշուն: Պտուղը կանաչ է, բազմասերմ, հատապտղանման: Դեղաբույս է. ծաղիկները պարունակում են ալկալոիդներ, եթերայուղեր, կոճղարմատները` աղաղանյութեր, օսլա, խեժ, շաքար: Թունավոր է և գեղազարդիչ:
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: