Այբուբեն
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝  
հանրապետություն
Մայրաքաղաքը՝
Բրազավիլ
Տարածքը՝   
342 հզ. կմ2
Բնակչությունը՝  
4 մլն
Պետական լեզուն՝ 
ֆրանսերեն
Դրամական միավորը՝ 
աֆրիկյան ֆրանկ
Կոնգոյի Հանրապետություն
Կոնգոն գտնվում է Կենտրոնական Աֆրիկայում, հարավ-արևմուտքում ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով: Ծովափնյա նեղ դաշտավայրերին զուգահեռ` 40–50 կմ երկարությամբ, ձգվում են Մայոմբե լեռները, կենտրոնում Բատեկե բլրային սարավանդն է: Երկրի հյուսիս-արևելքում տափարակ, ճահճապատ հարթավայրեր են: Կան նավթի, գազի, կապարի, ցինկի, ոսկու, ֆոսֆորիտների պաշարներ:
Կլիման հյուսիսում հասարակածային է, խոնավ, հարավում՝ մերձհասարակածային: Գետերը ջրառատ են, սահանքավոր: Խոշոր գետերն են Կոնգոն և Կվիլուն: Տարածված են մշտադալար անտառներն ու սավաննաները:
XIX դարի վերջին սկսվել է երկրի գաղութացումը: 1886 թ-ից Կոնգոն եղել է Ֆրանսիայի գաղութը: Անկախություն է ձեռք բերել 1960 թ-ի օգոստոսի 15-ին:
Երկրի բնակչության 85 %-ը բանտու լեզվաընտանիքի ժողովուրդներ են, բնակչության մեծ մասը հետևում է տեղական հավատալիքներին:
Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Մշակում են մանիոկ, բատատ, բրինձ, գետնանուշ, շաքարեղեգ, սուրճ, կակաո, ցիտրուսներ: Արդյունաբերության ճյուղերից առաջատարը անտառարդյունաբերությունն է: Ունի նաև լեռնահանքային արդյունաբերություն (արդյունահանում են գազ, կապար, ցինկ, պղինձ): Կան նաև սննդի, տեքստիլ, քիմիական արդյունաբերության ձեռնարկություններ:
Ժողովրդական արհեստներից տարածված է փայտի փորագրությունը, որով զարդարում են զանազան առարկաներ` կավե ամաններ, դդումից պատրաստված անոթներ և այլն: