Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝  
հանրապետություն
Մայրաքաղաքը՝
Սան Խոսե
Տարածքը՝  
51,1 հզ. կմ2
Բնակչությունը՝
4,4 մլն
Պետական լեզուն՝   
իսպաներեն
Դրամական միավորը՝ 
կոլոն
Կոստա Ռիկայի Հանրապետություն
Կոստա Ռիկան գտնվում է Կենտրոնական Ամերիկայում: Ափերը արևելքում ողողում են Կարիբյան ծովի, արևմուտքում՝ Խաղաղ օվկանոսի ջրերը: 
Երկրի տարածքի մեծ մասը զբաղեցնում են Կորդիլիերա դե Գուանակաստե, Կորդիլիերա Սենտրալ, Կորդիլիերա դե Տալամանկա լեռները: Կան գործող հրաբուխներ՝ Իրասու (3432 մ), Պոաս (2704 մ): Երկրի հյուսիսը և ծովափնյա նեղ շերտերը զբաղեցնում են դաշտավայրերը: Կարիբյան ծովափը ճահճապատ է, խաղաղօվկիանոսյանը՝ խիստ մասնատված: Կան երկաթի, ծծմբի, բոքսիտների, արծաթի, ոսկու հանքավայրեր: 
Կլիման մերձհասարակածային է: Գետերը (Սան Խուան, Ռիո Ֆրիո) արագահոս են, ստորին հոսանքներում՝ նավարկելի: Երկրի տարածքի 2/3-ը զբաղեցնում են անտառները: Բնորոշ կենդանիներից են կապիկները, կատվառյուծը, հովազը, զրահակիրը: Ափամերձ ջրերը հարուստ են ձկներով:
Հնագույն ժամանակներում Կոստա Ռիկայի տարածքում բնակվել են հնդկացիական ցեղեր: 1502 թ-ին Ք. Կոլումբոսը հայտնաբերել է Կոստա Ռիկայի տարածքը և այն անվանել Նուևո Կարթագո (Նոր Կարթագեն): Երկրի ժամանակակից անվանումը տրվել է XVI դարի կեսին և նշանակում է հարուստ ափ: Երկիրը եղել է Իսպանիայի գաղութը: Կոստա Ռիկան անկախություն է ձեռք բերել 1821 թ-ի սեպտեմբերի 15-ին` Ամերիկայում իսպանական գաղութների անկախության պատերազմի ընթացքում:
Պոաս հրաբխի խառնարանը
Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Մշակում են սուրճ, կակաո, շաքարեղեգ, ադամաթուզ, բրինձ, եգիպտացորեն և այլն: Զբաղվում են նաև անասնապահությամբ և ձկնորսությամբ:
Զարգացած են արդյունաբերության արդյունահանող (ոսկի, արծաթ, ծովի ջրից՝ աղ), սննդի, տեքստիլ, մետաղամշակման, նավթավերամշակման, քիմիական ճյուղերը: