Այբուբեն
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝
Յամուսուկրո
Տարածքը՝ 
322,5 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
17 մլն
Պետական լեզուն՝ 
ֆրանսերեն
Դրամական միավորը՝ 
աֆրիկյան ֆրանկ
Կոտ դ՜Իվուարի Հանրապետություն
Կոտ դþԻվուարը (մինչև 1985թ.՝ Փղոսկրի Ափ) գտնվում է Արևմտյան Աֆրիկայում՝ Գվինեական ծոցի ափին: Մակերևույթն առավելապես հարթավայրային է, հյուսիսում՝ սարավանդային (առավելագույն բարձրությունը՝ 1340 մ, Պրուպշե լեռ): Կան ալմաստի, մանգանի, ոսկու, բոքսիտների, երկաթի, անագի պաշարներ:
Կլիման մերձարևադարձային է: Գլխավոր գետերն են Բանդաման, Սասանդրան, Կավալլին: Տարածված են մշտադալար անտառները: Կենդանական աշխարհը հարուստ է:
Երկիրը եղել է Ֆրանսիայի գաղութը, 1904–58թթ-ին գտնվել է Ֆրանսիական
Սուրճի բերքահավաք Կոտ դþԻվուարում
Արևմտյան Աֆրիկայի կազմում: Անկախություն է ձեռք բերել 1960 թ-ի օգոստոսի 7-ին:
Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է. մշակում են սուրճ, կակաո, արքայախնձոր, ադամաթուզ, բրինձ, եգիպտացորեն:
Կան տեքստիլ, սննդի, նավթավերամշակման, շինանյութերի արդյունաբերության ձեռնարկություններ: