Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Կոտեմը կաղամբազգիների ընտանիքի խոտաբույս է: Հայտնի է մոտ 150 տեսակ: Հայրենիքը Հյուսիսարևելյան և Հարավային Աֆրիկան ու Առաջավոր Ասիան են: Մշակվում է Արևմտյան Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Ռուսաստանում, Միջին Ասիայում, Այսրկովկասում: ՀՀ-ում տարածված է 11 (12) տեսակ՝ վայրի, դաշտային, բշտիկավոր կոտեմները, խմրուկ բանջարը, լայնատերև նվարդակը և այլն: Աճում է չոր, քարքարոտ լանջերին, անտառի բացատներում և եզրերին, այգիներում, աղբոտում է ցանքերը (դաշտային կոտեմ): ՀՀ գրեթե բոլոր մարզերում մշակության մեջ տարածված է մշակովի կոտեմը: Ցանում են աշնանը (սեպտեմբեր-հոկտեմբեր) և վաղ գարնանը:
Ամենատարածված գերվաղահաս տերևաբանջարներից է: Մշակվում է բաց դաշտում և ջերմատներում: 
Ցողունը կանգուն է, ուղիղ կամ ճյուղավորվող, բարձրությունը՝ 10–60 (150) սմ: Տերևները երկարավուն են, ամբողջական կամ փետրաբաժան: Ծաղկաբույլը խիտ ողկույզ է, ծաղիկները՝ մանր, սպիտակ: Ծաղկում է մայիս-հունիսին: Պտուղը կլոր-ձվաձև, երկփեղկ պատիճ է: Սերմերը մանր են, բաց կարմրադարչնագույն:
Մեղրատու է: Սերմերը պարունակում են գլիկոզիդներ, հանքային աղեր, յոդ, երկաթ, եթերայուղ, C վիտամին, կարոտին (A-նախավիտամին): Որոշ տեսակներ (օրինակ` խմրուկ բանջարը) թունավոր են: 
Օգտագործվում է բացառապես թարմ վիճակում: