Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Կորեայի
Հանրապետություն
Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝
Սեուլ
Տարածքը՝ 
99,3 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
49 մլն
Պետական լեզուն՝ 
կորեերեն
Դրամական միավորը՝ 
հարավկորեական վոնա
Տեքստիլ գործարան Սեուլում
Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլը
Կորեական 
Ժողովրդադեմոկրա-
տական 
Հանրապետություն
Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝
Փհենյան
Տարածքը՝ 
120,5 հզ. կմ2
Բնակչությունը՝
22,6 մլն
Պետական լեզուն՝ 
կորեերեն
Դրամական միավորը՝ 
հյուսիսկորեական վոնա
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Փհենյանը
Կորեան գտնվում է Ասիայի արևելյան ծայրամասում, զբաղեցնում է Կորեական թերակղզին ու նրան հարող ավելի քան 3 հզ. կղզիները: Կորեայի ափերն արևելքից ողողում են Ճապոնական, արևմուտքից՝ Դեղին ծովերի, հարավից՝ Կորեական նեղուցի կամ Հարավային ծովի ջրերը:
Իր աշխարհագրական դիրքով Կորեան ասես մի բնական կամուրջ լինի Ասիայի հյուսիսարևելյան ցամաքամասի և Խաղաղ օվկիանոսի կղզիաշատ ծայրամասի միջև: Հյուսիսից հարավ այն ձգվում է մոտ 800 կմ, իսկ արևելքից արևմուտք՝ առավելագույնը՝ 354 կմ, նվազագույնը՝ 175 կմ:
Երկրի՝ եվրոպացիների կողմից ընդունված Կորեա անվանումը ծագում է միջնադարյան Կորյո պետության անունից:
Երկրի տարածքի մեծ մասը զբաղեցնում են լեռները (մոտ 80%-ը). հյուսիսում՝ Հյուսիսկորեական, արևելքում՝ Արևելակորեական լեռները, հարավում` Սոբեկ և Նորյոն լեռնաճյուղերը, որոնք հարավում կոչվում են Հարավկորեական: Այս լեռնաշղթաների միջև և ծովափի երկայնքով տարածվում են ցածրավայրերը, որոնք Կորեայի ամենաբնակեցված և լավ յուրացված շրջաններն են: Տաք, խոնավ կլիման ու բերրի հողերն այստեղ բարենպաստ պայմաններ են ստեղծել բրնձի մշակության համար: Հին ժամանակներից ի վեր այս տարածքները եղել են երկրի շտեմարանը: Այժմ նույնպես արևմտյան ծովափի հարթավայրերը հացահատիկի և գյուղատնտեսական մյուս մթերքների արտադրության գլխավոր շրջաններն են: Կորեացիները հմտությամբ մշակում են պիտանի ամեն հողակտոր ու ստանում բրնձի, եգիպտացորենի, գարու, բանջարեղենի և ընդավորների առատ բերք: Այս հարթավայրերում են գտնվում նաև պտղատու և խաղողի այգիները:
Երկրի գետային ցանցը (Յալուցզյան, Տումինցզյան, Նակթոնգան) ճյուղավորված է, բայց գետերը մեծ մասամբ կարճ են ու ջրառատ, լայնորեն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով:
Կորեան կանաչ երկիր է: Ունի հարուստ (մոտ 3 հզ. տեսակ) բուսական աշխարհ: Անտառներն ու թփուտները կազմում են տարածքի 70%-ը: Աճում է, օրինակ, սոճու` 8, ուռենու՝ 38, կաղնու՝ 22, վայրի բալենու 41 տեսակ: Կան նաև դաուրյան խեժափիճի, կորեական մայրի, սալանյան եղևնի, մանջուրական և ամուրյան լորենի: Կենդանիներից տարածված են վագրը, ընձառյուծը, լուսանը, վարազը, աղվեսը, սիբիրյան կզաքիսը, ջրասամույրը, սկյուռը, կուղբը:
Ազգային տեսակետից Կորեան միատարր է. կորեացիները (ինքնանվանումը՝ չոսոն սարամ) կազմում են բնակչության 99%-ը, խոսում են կորեերեն: Թեև կորեական գիրը ստեղծվել է 1444 թ-ին, այնուամենայնիվ, մինչև XIX դարի վերջը Կորեայի պետական գիրը եղել է չինարենը, 1894 թ-ից՝ խառը (չին-կորեական), գրության ուղղությունը վերևից ներքև է, աջից` ձախ, իսկ վերջերս ավելի հաճախ՝ հորիզոնական ուղղությամբ, ձախից` աջ: Կորեական Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում օգտագործվում է կորեական (ունի 40 գրանիշ), իսկ Հարավային Կորեայում՝ խառը գիրը: Բնակչությունը բազմակրոն է. տարածված են բուդդայականությունը, քրիստոնեությունը, կոնֆուցիականությունը:
Կորեան հնագույն, ինքնատիպ պատմություն ու հարուստ մշակույթ ունեցող երկիր է: Ըստ գրավոր ու հնագիտական աղբյուրների՝ այստեղ առաջին հնագույն քաղաքական կազմավորումը եղել է Չոսոն (նշանակում է «Վաղորդյան թարմության երկիր», «Առավոտյան զովության երկիր») պետությունը (մ. թ. ա. VII–II դարեր): Այն զբաղեցրել է Լյաուդոն թերակղզու, Մանջուրիայի հարավային մասի և Կորեական թերակղզու հյուսիսային մասի տարածքները: Հետագայում այդ պետությունը քայքայվել է չինական Հան հարստության (դինաստիա) զորքերի կողմից, և Կորեայում ստեղծվել են մի շարք ավատատիրական փոքր պետություններ, որոնք գտնվել են մերթ չինական, մերթ մոնղոլական, իսկ XVI դարից սկսած՝ նաև ճապոնական ազդեցության ոլորտներում: 1910–45 թթ-ին Կորեան ճապոնական գաղութ էր:
Երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնիայի պարտությունից և խորհրդային բանակի Կորեա մուտք գործելուց հետո վերջ տրվեց ճապոնական գաղութային տիրապետությանը Կորեական թերակղզում: 1945 թ-ի օգոստոսի 15-ին անգլո-ամերիկյան դաշնակիցների հետ համաձայնությամբ Կորեայում ստեղծվեց 2 գոտի՝ խորհրդային՝ 38-րդ զուգահեռականից հյուսիս, և ամերիկյան՝ դրանից հարավ:
Հուսիսային Կորեան որդեգրեց զարգացման սոցիալիստական ուղի և կոչվեց Կորեական Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն, իսկ Հարավային Կորեան՝ Կորեայի Հանրապետություն կապիտալիստական ուղին: 1950 թ-ին պատերազմ բռնկվեց 2 Կորեաների միջև, որտեղ որպես պատերազմող կողմեր փաստորեն հանդես էին գալիս ԽՍՀՄ-ն ու Չինական Ժողովրդական Հանրապետությունը` մի կողմից, մյուս կողմից՝ ԱՄՆ-ն ու մի շարք այլ պետություններ (վերջինները՝ Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո): Այդ պատերազմը, որը մարդկային ու նյութական մեծ կորուստներ պատճառեց կորեական ժողովրդին, ավարտվեց 1953 թ-ին կնքված զինադադարով, որը շարունակվում է ցայսօր:
1980-ական թվականներից սկսած՝ աշխարհաքաղաքական նոր պայմաններում, երբ նվազել է մեծ տերությունների ազդեցությունը կորեական 2 պետությունների վրա, և նրանք վարում են ավելի ինքնուրույն քաղաքականություն, երկուստեք փորձեր են կատարվում ավելի քան 45 տարի տարանջատված ժողովուրդն ու երկիրը միավորելու ուղղությամբ:
Հյուսիսային Կորեան ունի գունավոր, սև ու ազնիվ մետաղների, քարածխի, գրաֆիտի և այլ օգտակար հանածոների նշանակալի պաշարներ, որոնք հիմք են ծառայել երկրի արդյունաբերության զարգացման համար: Առավելապես զարգացած են էլեկտրաէներգետիկան, սև և գունավոր մետաղաձուլությունը, հանքարդյունահանող (աշխարհում առաջատար տեղ է գրավում քարածխի, գորշ ածխի, մագնեզիումի, վոլֆրամի, գրաֆիտի, բարիտի հանույթով) ու քիմիական արդյունաբերությունը, շինանյութերի արտադրությունը: Երկրում ստեղծվել է բազմաճյուղ մեքենաշինություն: Զարգանում են թեթև և սննդի արդյունաբերությունը, ձկնատնտեսությունը: Հյուսիսկորեական գործարաններում արտադրվում են ավտոմոբիլներ, տրակտորներ ու ծովային նավեր, մետաղահատ հաստոցներ, չափիչ, բժշկական և այլ սարքեր, էլեկտրաշարժիչներ, ռադիոէլեկտրոնային սարքեր, տրիկոտաժ, կոշիկ և այլն:
Հյուսիսում մշակում են բրինձ, եգիպտացորեն, սոյա, ծխախոտ, խաղող, ծիրանենի, տանձենի և այլն: Զարգացած են անասնաբուծությունը, թռչնաբուծությունն ու շերամապահությունը: Այստեղ զբաղվում են նաև  «կյանքի արմատի» (ժենշենի) հավաքմամբ. դեղաբույսը հիմնականում արտահանվում է:
Հարավային Կորեան կարճ ժամանակահատվածում դարձել է աշխարհի զարգացած արդյունաբերական երկրներից մեկը: Կան էլեկտրաէներգետիկական, տեքստիլ, քիմիական, նավթավերամշակման, պղնձաձուլական, ցեմենտի, ավտոմեքենաշինական, նավաշինական, էլեկտրատեխնիկական և էլեկտրոնային արդյունաբերության ձեռնարկություններ: Հարավային Կորեան 2-րդ տեղն է զբաղեցնում հեռուստացույցների և նավաշինության, 4-րդ տեղը` էլեկտրոնիկայի, 6-րդ տեղը՝ մարդատար ավտոմեքենաների արտադրության ասպարեզում:
Գյուղատնտեսության մեջ գերակշռում է մանր հողատիրությունը, արտադրվում և արտահանվում են մեծ քանակությամբ հացահատիկ և բամբակ:
Ամենուր մշակում են սոյա, որը բնակչությունն օգտագործում է որպես ամենօրյա սննդամթերք, ինչպես նաև ձեթի արտադրության նպատակով:
Բուսաբուծության համեմատ անասնապահությունը թույլ է զարգացած: Կորեացիները, ճապոնացիների նման, մսի պակասը սննդաբաժնում լրացնում են ձկան մեծ սպառմամբ:
Կորեացիները հնարել են տպագրության մետաղե տառատեսակը: Հռչակված են կորեացիների արտադրած ճենապակե, արծաթե, լաքապատ իրերը, գեղարվեստական խեցեղենը, ծղոտե հյուսվածքները, նրբագեղ զարդանախշերով ասեղնագործությունը:
Ե՜վ Հյուսիսային, և՜ Հարավային Կորեաների մշակույթում լավ համադրված են ազգային հին ավանդույթների և նորի տարրերը, ժամանակակից շինությունները պահպանել են ազգային ճարտարապետության գծերը: Հետաքրքիր է, որ, ինչպես և հնում, Կորեայում ջեռուցման հարմարանքները տեղադրված են բնակարանի հատակի տակ: Եվ կորեացիները սովորաբար ուտում, աշխատում և քնում են տաք հատակին: Ի դեպ, նրանց ազգային հիմնական կերակուրներն են խաշած անալի բրինձը և կուկսուն՝ անալի խմորից պատրաստված երկար լապշան: