Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Գեղանի կռունկ
Մոխրագույն կռունկ
Կռունկները կազմում են կռունկանմանների կարգի թռչունների առանձին ընտանիք: Հայտնի է 15, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ մոխրագույն և գեղանի կռունկներ: Բնակվում են արոտավայրերում, ցանքադաշտերում, խոնավ մարգագետիններում, լճերի ու լճակների մոտ, բնակավայրերի հարևանությամբ:
Գեղանի կեցվածքով, երկար ոտքերով ու պարանոցով, կարճ պոչով բավական խոշոր թռչուններ են: Ապրում են առանձին զույգերով, սակայն չուի և ձմեռման ժամանակ երամներ են կազմում: Հաճախ գարնանային պայծառ երկնքում երևում է կռունկների սեպանման երամը, որ դանդաղ թևաբախումով ընթանում է առաջ (հաճախ՝ գիշերները): Կռունկը շատ զգուշավոր թռչուն է: Դեռ հեռվից «ժամապահ» ծեր կռունկը նկատում է մոտեցող մարդուն և տագնապալի ազդանշան տալիս: Սակայն երբեմն հաջողվում է դիտել կռունկների գարնանային հարսանեկան խաղերը: Կռունկը զգում է արևագալը. նա ձգում է գլուխը և հնչեղ, շեփորաձայն ճիչով ազդարարում այդ մասին: Ի պատասխան՝ հնչում է մյուս կռունկների երգը, և ծագող արշալույսին թևածում է «կռունկային օրհներգը»: Իսկ աշնանը, երբ կռունկի ձագերը մեծացած են լինում, երամն սկսում է պատրաստվել չուի. երիտասարդ թռչունները մարզում են թևերը, իսկ ծերերը փոքրիկ կռունկներին շարային թռիչք են սովորեցնում: Կռունկները սնվում են բույսերով, միջատներով և մանր անողնաշարավորներով:
Մոխրագույն կռունկը բնադրող-չվող է, քիչ տարածված: Մարմնի երկարությունը 110–120 սմ է, թևերի բացվածքը՝ 220–245 սմ, կենդանի զանգվածը՝ 4–5,5 կգ: Փետրածածկը մոխրագույն է, գլուխը՝ սև՝ սպիտակ շերտով, որը գլխի կողքով տարածվում է մինչև սև վիզը: Աչքերն ու գագաթի բիծը կարմիր են, ոտքերը՝ երկար, սև, պոչին կա մեծ փետրածփքերի փունջ: ՀՀ-ում բնադրատեղիներում հանդիպում է մարտի վերջից ապրիլի սկզբին: Յուրօրինակ հարսանեկան խաղերը տեղի են ունենում գարնանը: Բնադրում է ճահճուտներում: Բույնը գավաթաձև է, նման է բույսերի կույտի: Դնում է 2 ձու: Թխսակալում են էգը և արուն՝ 28–30 օր: 2 ամսական ձագերը կարողանում են լիարժեք թռչել, սակայն մինչև ձմեռանոցներ չվելը հետևում են ծնողներին: Ձագերի կորուստը ծնողները ծանր են տանում: Նրանք սուր ողբալի ճիչեր են արձակում և անհանգիստ շրջանաձև թռիչքներ են կատարում բնի սահմաններում: 
Գեղանի կռունկը չվող է, քիչ տարածված: Մարմնի երկարությունը 90–100 սմ է, թևերի բացվածքը՝ 165–185 սմ, կենդանի զանգվածը՝ 2,5–3,5 կգ: Փետրածածկը միատարր մոխրագույն է, դիմային և վզի առջևի մասերն ու կուրծքը՝ սև, գագաթը՝ մոխրագույն: Գարնանային վերադարձը մարտի 20-ից ապրիլի վերջն է: Ամպամած եղանակների, խիտ մառախուղի և առատ ձյան պայմաններում երամը երբեմն մոլորվում է, կորցնում չուի ճանապարհն ու մեծ կորուստներ կրում՝ բախվելով էլեկտրալարերին, բարձր ծառերին և շինություններին:
  • Յակուտիայի հյուսիս-արևելքում է ապրում «խորհրդավոր ստերխ» կոչվող ձյունաճերմակ հրաշագեղ կռունկը:
  • Հայ մատենագրության էջերում, ավանդապատումներում, գեղարվեստական գրականության մեջ կռունկը համարվում է հույսի ու հավատի, հայրենիքի ու հայրենաբաղձության խորհրդանիշ: Նրան բազմաթիվ երգեր են նվիրվել: