Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Կտտկենին (թանթրվենի, շամբուկ) այծատերևազգիների ընտանիքի բույս է: Տերևաթափ թփեր են կամ ցածրաճ ծառեր, հազվադեպ՝ բազմամյա խոտաբույսեր: Հայտնի է մոտ 40 տեսակ՝ տարածված բարեխառն և մերձարևադարձային շրջաններում: 
ՀՀ-ում աճում է 3 տեսակ՝ սև, խոտային և Տիգրանի: Հանդիպում է Արագածոտնի, Տավուշի, Սյունիքի մարզերի ստորին և միջին լեռնային գոտիների խոնավ և ստվերաշատ վայրերում, կիրճերում, գետափերին: Առավել տարածված է սև կտտկենին: Ոչ բարձր թուփ է կամ փոքր ծառ: Ծաղիկները մանր են, դեղնասպիտակավուն: Պտուղը սև, մուգ մանուշակագույն, հատապտղանման կորիզապտուղ է: Ծաղկում է մայիս-հունիսին: Դեղաբույս է. պարունակում է գլիկոզիդներ, աղաղանյութեր, թթուներ, եթերայուղեր, C, E վիտամիններ, կարոտին (A – նախավիտամին), շաքարներ, ներկանյութ և այլն:
Ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են բույսի բոլոր մասերը. ունեն քրտնաբեր և միզամուղ հատկություններ: 
Մեղրատու է: 
Տիգրանի կտտկենին Հայաստանի բնաշխարհիկ է. հանդիպում է Վայոց ձորի, Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի մարզերում: Չորա- և ցրտադիմացկուն է, գեղազարդիչ. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: