Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Սովորական կրետի բույնը
Սա թաղանթաթևավոր խայթող միջատների (բացառությամբ մեղուների և մրջյունների) ընտանիքների ընդհանուր անվանումն է: Առավել հայտնի է ծալկաթև կրետների ընտանիքը, որը բաժանվում է 2 ենթաընտանիքի՝ հասարակական և միայնակ: Հայտնի է կրետների 20 հզ. տեսակ: Տարածված են առավելապես արևադարձային երկրներում: ՀՀ-ում լայնորեն տարածված է արևելյան ձիաստացը: Կրետներն ունեն ծնկաձև բեղիկներ և 2 զույգ թաղանթաթևեր: 
Կրետները միջին և խոշոր չափերի միջատներ են (երկարությունը՝ մինչև 40 մմ)՝ կրծքի և փորիկի միջև ցայտուն արտահայտված ցողունով: Ունեն սև ու ոսկեգույն գունավորում: Կրետի մեջքը բարակ է, իրանը՝ նուրբ ու բարեկազմ: Փորիկի ծայրին թաքնված սուր խայթը նրանց զենքն է: 2 զույգ թաղանթաթևերը նրանց օգնում են կտրել անցնել երկար տարածություններ և արագորեն փոխել թռիչքի ուղղությունը: Թռչում կամ բույն են հյուսում խմբերով: Եթե մեկը պատահմամբ կամ դիտավորյալ քանդում է կրետների բույնը, ապա նրանք բվվոցով վրա են պրծնում ու խայթում: Նրանց խայթիչի հետ կապված են թունավոր գեղձերը, դրա համար էլ խայթած տեղը խիստ այտուցվում է, որն ուղեկցվում է այրող ցավով, գերզգայունության դեպքում հնարավոր է անաֆիլաքսային շոկ: Մանր կենդանիները կրետի խայթոցից կարող են նույնիսկ սատկել:
Սովորական կրետներն իրենց բույնը հյուսում են ձեղնահարկերում, ծառերի կամ թփերի ոստերին, փչակներում: Կրետները բույն պատրաստելու համար դանդաղ սողում են չոր փայտի վրայով ու ծնոտներով կրծոտում այն, ապա կրծոտած թեփը խառնելով սեփական լորձին՝ շարում են բնի պատերը: Որոշ ժամանակ անց կրետի պատրաստած «գավաթիկում» հայտնըվում են ձվիկներ, ապա գավաթիկի եզրերը ծալվում են, և այլևս չի երևում, թե ինչ է կատարվում այնտեղ: Աշնան սկզբին բույնը դառնում է բռնցքաչափ: Լսվում է ծանոթ բվվոցը, և բնից մեկը մյուսի հետևից դուրս են թռչում տասնյակ կրետներ. այդպես ծնունդ է առնում նոր սերունդը: Կրետները թրթուրներին կերակրում են իրենց ծամած միջատներով:
Հետաքրքիր է միայնակ կրետի ապրելակերպը: Նրբագեղ, նեղ ու մուգ փորիկով ամոֆիլա կրետն իր բույնը փորում է հողի մեջ և նախքան ձվադրելը փխրուն հողում գտնում է գիշերաթիթեռի հարսնյակ, խայթով շեշտակի հարվածում է նրա նյարդային կենտրոնին, որից հարսնյակը կորցնում է շարժունակությունն ու զգայունությունը, բայց ողջ է մնում: Ապա կրետը նրան քարշ տալով բերում է բույնը և այդպիսով սնունդ պաշարում ապագա թրթուրի համար: 
  • Կրետները հրաշալի որսորդներ են: Նրանցից շատերն օգտակար են: Բեմբեքս տեսակի կրետները, օրինակ, որսում են հոտերի շուրջը պտտվող ճանճերին ու պիծակներին: Նրանք իրենց թրթուրների համար կեր չեն պաշարում, այլ թարմ սնունդ են տանում բույն: Միայն մի թրթուրի համար բեմբեքս կրետը 14–15 օրում (թրթուրային շրջան) որսում է 50–80 միջատ:
  • Կրետի խայթոցի դեպքում անհրաժեշտ է անմիջապես հանել խայթիչը և վերքը լվանալ էթիլ- կամ անուշադրի սպիրտով: Ցավը մեղմացնում են կապարային թրջոցները: Առավել վտանգավոր է, երբ թունավոր կրետները խայթում են բերանի լորձաթաղանթը. այդ դեպքում առաջացած այտուցը կարող է տարածվել բկանցքի ու կոկորդի վրա և առաջացնել շնչահեղձություն: Ուստի կրետի խայթոցի դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի: