Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Կուժկոտրուկը (պուտուկկոտրուկ, ամանկոտրուկ) գորտնուկազգիների ընտանիքի խոտաբույս է:
Հայտնի է մոտ 40 (այլ տվյալներով՝ 20) տեսակ՝ տարածված Եվրոպայի, Ասիայի բարեխառն կլիմա ունեցող տափաստաններում և կիսատափաստաններում: 
ՀՀ-ում հանդիպում է 4 տեսակ՝ ամառային, մանրածաղիկ, Վոլգայի, բոցավառ՝ տարածված Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերի միջին լեռնային գոտիների կանաչապատ լանջերին, ցանքատարածքներում:
Ցողունը թավոտ է, ճյուղավորվող, բարձրությունը՝ 10–52 սմ: Տերևները նըստադիր են, բազմակի փետրա- կամ մատնաբաժան: Ծաղիկները մեկական են, խոշոր, վառ դեղին, կարմրավուն: Ծաղկում է գարնանը: Պտուղը կնճռոտ բազմընկուզիկ է: Դեղաբույս է. պարունակում է գլիկոզիդներ, ադոնիդ, կումարին, ներկանյութ (արմատները) և այլն: Պատրաստուկներն օգտագործում են սիրտանոթային անբավարարության ժամանակ: