Այբուբեն
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
Արագ Որոնում


1736 թ., ք. Անգուլեմ, Ֆրանսիա
 1806 թ., Փարիզ
Ֆրանսիացի ֆիզիկոս Շառլ Կուլոնը հայտնագործել է էլեկտրաստատիկայի հիմնական օրենքը, ստեղծել ոլորակշեռքը: 
Կուլոնն իր գիտական գործունեությունն սկսել է տարբեր նյութերի ոլորման ֆիզիկական երևույթի ուսումնասիրությամբ. 1769 թ-ին նա հետազոտել է մազերի, 1777թ-ին՝ մետաքսաթելերի, 1784թ-ին՝ մետաղալարերի ոլորումը և ձևակերպել այդ երևույթի օրենքները: Իր հետագա ուսումնասիրությունների համար Կուլոնը ստեղծել է ոլորակշեռքը, որը կիրառել է կետային էլեկտրական լիցքերի և մագնիսական բևեռների փոխազդեցությունն ուսումնասիրելու նպատակով: Այս ուսումնասիրությունները 1785թ-ին հանգեցրին էլեկտրաստատիկայի հիմնական օրենքի սահմանմանը, որը հետագայում կոչվեց Կուլոնի օրենք: Այս օրենքն արտահայտում է 2 անշարժ կետային լիցքերի փոխազդեցության ուժի կախումը նրանց մեծությունից և հեռավորությունից: Կուլոնը ցույց է տվել նաև, որ էլեկտրական լիցքերը բաշխվում են հաղորդչի մակերևույթին, ներմուծել է մագնիսական մոմենտի և լիցքերի բևեռացման հասկացությունը: Կուլոնը Փարիզի գիտությունների ակադեմիայի անդամ էր: Նրա  անունով է կոչվել էլեկտրականության քանակի միավորը: 
Միավորների միջազգային համակարգում 1 Կ-ը էլեկտրականության այն քանակն է, որն անցնում է հաղորդչի լայնական հատույթով 1 վայրկյանում 1Ա անփոփոխ հոսանքի դեպքում: 1Կ = 1Ա.վ: