Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


1728 թ., Մարտոն,  Անգլիայի Յորքշիրի
կոմսություն 
1779 թ., Հավայի կղզի

Անգլիացի Ջեյմս Կուկը խոշորագույն ծովագնացներից է, շուրջերկրյա երեք արշավախմբի ղեկավար: Նրա անունով են կոչվել 20-ից ավելի աշխարհագրական օբյեկտներ՝ Կուկի լեռ, Կուկի կղզիներ, Կուկի նեղուց և այլն:
Երիտասարդ Ջեյմսը, հաջորդաբար անցնելով ծովային ծառայության բոլոր աստիճանները, 1752 թ-ին դարձել է առևտրական նավի նավապետի օգնական: Յոթնամյա պատերազմի ընթացքում (1756–62 թթ.) նա ծառայել է բրիտանական նավատորմում, իսկ պատերազմի ավարտից հետո ղեկավարել է Նյուֆաունդլենդ կղզու մոտ և Վեստ Ինդիայում կատարվող ջրաբանական հետազոտությունները: 1768 թ-ին Կուկը նշանակվել է Լոնդոնի Արքայական ընկերության կազմակերպած արշավախմբի հրամանատար: Առաջին շուրջերկրյա ճանապարհորդության (1768-71 թթ.) ընթացքում նա հետազոտել է Նոր Զելանդիան. նավարկել է Հյուսիսային և Հարավային կղզիների շուրջը, ապացուցել, որ դրանք առանձին կղզիներ են, գծել է դրանց ճշգրիտ քարտեզը, ապա ուսումնասիրել Ավստրալիայի (Նոր Հոլանդիա) ափերը՝ դրանք հայտարարել անգլիական տիրապետության տարածքներ՝ Նոր Հարավային Ուելս անվամբ, ապա վերադարձել հայրենիք:
Երկրորդ շուրջերկրյա ճանապարհորդության (1772–75 թթ.) ժամանակ Կուկը հայտնաբերել է Նոր Կալեդոնիա, Նորֆոլկ, Հարավային Սանդվիչյան (Հավայան), Հարավային Ջորջիա կղզիները, նյութեր հավաքել Օվկիանիայի և Ատլանտյան օվկիանոսի հարավային շրջանների կղզիների մասին: Այդ ընթացքում նա թափանցել է նաև հարավային բևեռային շրջանը՝ հասել մինչև հարավային լայնության 71օ10՜, սակայն չի հաջողվել գտնել Հարավային ցամաքը: 
Երրորդ շուրջերկրյա ճանապարհորդության (1776–79 թթ.) ընթացքում ուսումնասիրել է Խաղաղ օվկիանոսի հյուսիսային շրջանները (Հյուսիսային Ամերիկայի արևմտյան ափերը, Բերինգի նեղուցը, Չուկոտյան ծովը), ձմեռելու նպատակով վերադարձել է Սանդվիչյան կղզիներ, հայտնագործել դրանցից ամենամեծը՝ Հավայի կղզին. այստեղ էլ սպանվել է բնիկների կողմից: