Այբուբեն
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
Արագ Որոնում


Կուղբ
Կուղբի տնակ
Կուղբը (ջրշուն) կրծողների կարգի կաթնասուն կենդանի է: Ապրում է անտառային հանդարտ գետերում, գետնափոր բներում:
Մարմնի երկարությունը մինչև 100 սմ է, պոչինը՝ 30 սմ, կենդանի զանգվածը՝ 30 կգ: Պոչը տափակ է, գրեթե՝ մերկ՝ եղջերացած թեփուկներով պատված: Հետին վերջույթների մատները միացած են լայն լողաթաղանթով: Մազածածկույթը կազմված է փայլուն քիստամազերից ու մետաքսանման խիտ աղվամազից. լինում է բաց շագանակագույն, մուգ գորշ կամ սև: Կուղբը լավ հարմարվել է կիսաջրային կյանքին: Այն շատ հետաքրքիր կենդանի է. կարողանում է գետակներում և առվակներում ամբարտակներ կառուցել, անտառում ջրանցքներ բացել և հմուտ փայտահատի նման հաստ ծառեր հատել ու հյուղականման բներ շինել: Ճյուղերից ու գետի տիղմից սարքած ամբարտակը կանգուն է մնում անգամ հորդացումների ժամանակ: Ամբարտակի առաջացրած լճակի մեջտեղում ցցվում է կուղբի հյուղակը (նույնպես ճյուղերից ու տիղմից կառուցված), որի բարձրությունը հասնում է մինչև 2 մ-ի, հիմքի տրամագիծը՝ 3 մ և ավելի: Կուղբը լճակի ջրի մակարդակն այնպես է պահում, որ հյուղակի մուտքը միշտ ջրի տակ լինի, և ոչ մի օտար չկարողանա մտնել այնտեղ: Ցերեկը կուղբը հանգստանում է հյուղակում, իսկ երեկոյան գնում է փայտ բերելու: 4 կողմից ծառը կրծելով՝ տապալում է այն, ապա առանձնացնում է ճյուղերը, կրծելով մի քանի մասի է բաժանում բունը, լճակով լուղարկում հյուղակի մոտ և մեծ կույտերով դարսում նրա կողքին: Երբ լճակը սառչում է, կուղբերը նստում են տաք հյուղակում և կրծոտում ծառի կեղևն ու երիտասարդ ընձյուղները: Կուղբերը շատ աշխատասեր են: Երբ լճակի ափին ծառեր չեն մնում, կուղբերը դեպի անտառի խորքը փորում են խոր ու երկար, մինչև 100 մ երկարության ջրանցքներ:
Կուղբերը գարնանամուտին ծնում են խիստ մազապատ 3–4 ձագ, որոնք 1–2 օր անց կարող են լողալ ջրում: Ինքնուրույն են դառնում 2 տարեկանում:
Կուղբն ապրում է մինչև 35 տարի: Մորթին գեղեցիկ է, թանկարժեք: Այդ պատճառով նրան անխնա որսում են: Այժմ որսն արգելված է: Կուղբերին բուծում են արգելոցներում և կուղբաբուծական տնտեսություններում: