Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Կույրերը ներկայումս հնարավորություն ունեն օգտվելու հատուկ մշակված Բրայլի տառատեսակից և տեխնիկայի վերջին միջոցներից:
Կուրությունը 2 աչքի տեսողության կայուն և անվերադարձ կորուստն է՝ լույսը մթից տարբերելու անընդունակությունը. երբ տեսողությունը հավասր է 0-ի, կոչվում է բացարձակ կուրություն: 
Տարբերում են գործնականորեն կույր և արտադրական ու մասնագիտական կուրությամբ տառապող անձինք: Գործնականորեն կույր են համարվում այն մարդիկ, ովքեր ընդունակ չեն առանց կողմնակի օգնության տեղաշարժվել և կողմնորոշվել շրջապատում՝ չնայած լուսազգայությունը պահպանված է, և կարող է տարբերել խոշոր առարկաների ուրվագծերը: Որոշակի մարզման դեպքում այդպիսի մարդիկ կարող են (չնայած դժվարությամբ) ինքնուրույն տեղաշարժվել: Թույլ տեսողությամբ անձանց տեսողության սրությունը տատանվում է 0,05–0,3-ի սահմաններում:
Արտադրական կուրությունը տեսողության նվազումն է մինչև այն աստիճան, որ մարդ չի կարողանում աշխատել անգամ ցանկացած օպտիկական սարքի օգնությամբ և շարունակել մասնագիտկան գործունեությունը:
Կուրությունը լինում է բնածին և ձեռքբերովի:
Բնածին կուրությունը կապված է գլխուղեղի որոշ բաժինների, տեսողական նյարդերի, աչքի ցանցաթաղանթի զարգացման խանգարումների հետ: 
Ձեռքբերովի կուրությունը նախկինում առաջանում էր հատկապես ծաղիկ հիվանդությունից: Իսկ ներկայումս դրա հաճախակի պատճառներից են աչքի ցանցաթաղանթի անոթային ախտահարումները (հատկապես շաքարային հիվանդության դեպքում), զարգացող կարճատեսությունը, աչքի ու գանգագլխուղեղային վնասվածքները, վարակիչ և մակաբուծական հիվանդությունները (օրինակ՝ տրախոման): Այնուհանդերձ, կուրությունը հաճախ առաջանում է գլաուկոմայի և աչքի վնասվածքների հետևանքով: Ուստի շատ կարևոր են հատկապես արտադրական և գյուղատնտեսական վնասվածքների կանխարգելման միջոցառումները, գլաուկոմայի կանխարգելումը, ժամանակին հայտնաբերումն ու բուժումը:
ՀՀ-ում կազմակերպված է աչքի ծանր հիվանդություններ (գլաուկոմայի հանգեցնող) կրած անձանց դիսպանսերային հսկողություն:
Թույլ տեսնող և կույր երեխաների համար կազմակերպվում է ընդհանուր կրթություն, հատուկ դպրոցների ցանց, որտեղ կիրառվում է ֆրանսիացի մանկավարժ Լ. Բրայլի ստեղծած տպատառը (Բրայլյան գիր): Բոլոր երկրներում գործում են կույրերի միավորումներ, որոնք կազմակերպում են կույրերին աշխատանքի տեղավորելու, մասնագիտական ուսուցման, կրթության և աշխատանքային հարմարանքների հարցերը:
Շատ կույրեր զբաղված են նաև մտավոր աշխատանքով (ուսուցիչներ են, բուհերի դասախոսներ, գիտահետազոտական ինստիտուտների աշխատակիցներ, գիտությունների թեկնածուներ ու դոկտորներ): Կան տաղանդավոր կույր դերասաններ, բանաստեղծներ, երգահաններ ու երգիչներ: