Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


1889 թ., Մարշֆիլ, ԱՄՆ-ի Միսուրիի նահանգ
1953 թ., Սան Մարինո, Կալիֆոռնիայի նահանգ

Ամերիկացի աստղագետ Էդվին Հաբլը բացահայտել է, որ Տիեզերքի գալակտիկաներն իրարից հեռանում են, այսինքն՝ Տիեզերքն ընդարձակվում է:
Էդվին Հաբլը 1914–17 թթ-ին աշխատել է Յերքի (Չիկագոյի համալսարան), 1919 թ-ից՝ Մաունթ Վիլսոնի (Կալիֆոռնիա) աստղադիտարաններում: 1927 թ-ին ընտրվել է Վաշինգտոնի գիտությունների ակադեմիայի անդամ: 1922 թ-ին նա ապացուցել է, որ դիտվող արտագալակտիկական միգամածություններն ունեն աստղային բնույթ, այսինքն՝ գալակտիկաներ են, իսկ գալակտիկական միգամածությունները գազափոշուց առաջացած գոյացություններ են:
1924–28 թթ-ին Հաբլին հաջողվել է աստղային երկնքի լուսանկարների վրա հայտնաբերել աստղեր, որոնցից կազմված են մեզ ամենամոտ գտնվող որոշ գալակտիկաներ: Նա ապացուցել է, որ դրանք մեր Գալակտիկայի նման աստղային համակարգեր են: Հիմք ընդունելով ֆիզիկայում հայտնի Դոպլերի էֆեկտը, որի համաձայն՝ դիտորդի նկատմամբ շարժվող աղբյուրի ալիքի երկարությունը կամ հաճախությունը փոխվում է՝ շարժման արագությունից կախված, 1929 թ-ին Հաբլը ցույց է տվել, որ գալակտիկաների կարմիր շեղումները (լուսարձակման սպեկտրի գծերի շեղումները՝ ալիքի հաճախության փոփոխությունները դեպի սպեկտրի կարմիր մասը) աճում են մինչև այդ գալակտիկաները եղած հեռավորություններին համեմատ (Հաբլի օրենք): Այս երևույթը վկայում է, որ այդ գալակտիկաները  շարժվում են վիթխարի արագություններով. փաստորեն, Հաբլն ապացուցել է, որ դրանք իրարից հեռանում են: