Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


1. Տեղական համակարգիչ, 2. ելք դեպի այլ տեղական համակարգիչներ և  սպասարկիչներ (սերվերներ), 3. համացանցային ծառայության մատակարար (պրովայդեր), 4. համակառույց, 5. ելք դեպի այլ տեղական համակարգիչներ և  սպասարկիչներ (սերվերներ), 6. համացանցային ծառայության մատակարար (պրովայդեր), 7. տեղական համակարգիչ
Համացանցը բազմամիլիոն համակարգիչներն իրար միացնող համաշխարհային համակարգչային ցանց է: Այն ողջ աշխարհով մեկ տեղեկություններ հաղորդելու արագ և արդյունավետ միջոց է: Համացանցին միացած երկու համակարգիչներ, որտեղ էլ գտնվեն, կարող են ակնթարթորեն տեղեկություններ փոխանակել:
Համացանցին միանալու համար անհրաժեշտ է անհատական համակարգիչ, մոդեմ և հեռախոսային կապ: Համացանցի միջոցով մենք կարող ենք էլեկտրոնային նամակ ուղարկել նույն ցանցից այլ օգտվողների (էլեկտրոնային փոստ` e-mail), մասնակցել էլեկտրոնային զրույցներին, հաղորդել ֆայլեր կամ տեղեկություններ ստանալ հազարավոր ամենաբազմապիսի թեմաների մասին: Համացանցից օգտվողների քանակը և հաղորդվող տեղեկությունների ծավալը մշտապես աճում են: Որոշ փորձագետներ համարում են, որ շուտով համացանցը կփոխի մեր ապրելակերպն ու աշխատանքի ձևը:
Արագորեն զարգանում է համացանցի ուղղություններից մեկը՝ www (Worldwaid Web, անգլերեն՝ աշխարհատարած ոստայն, կրճատ՝ «Վեբ»՝ սարդոստայն բառից), որն ապահովում է ցանցով իրար կապված համակարգիչներում պահվող տեղեկությունների ազատ ստացումը: Այդ տեղեկությունների (տեքստեր, պատկերներ, հնչյունային նյութեր և տեսահոլովակներ) մասին ամբողջական պատկերացում ունենալու համար մեզ անհրաժեշտ է օգտվել «Վեբ Բրաուզեր» («Սարդոստայնը թերթող») ծրագրից: «Աչքի անցկացնելով» ողջ աշխարհի Վեբ հանգույցների պարունակությունը՝ այն կփնտրի-կգտնի ձեզ հետաքրքրող տեղեկությունը և կպատկերի համակարգչի էկրանի վրա:
Համացանցն իր մեջ ներառում է առևտրական ֆիրմաների, համալսարանների, կառավարական և այլ կազմակերպությունների պատկանող համակարգչային բազմաթիվ մանր ցանցեր:
  • Անհատական, դպրոցների և փոքր կազմակերպությունների համակարգիչները համացանց մտնելու հնարավորություն ստանում են մատակարարներից (պրովայդերներից):