Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Անդյան պասկուճ
Սև անգղ
Գիշանգղ. հասունը և երիտասարդը
  • Անգղերը խոշոր, շատ ուժեղ թռչուններ են: Ամենափոքր անգղի՝ գիշանգղի թևերի բացվածքը 170 սմ է, իսկ պասկուճինը` մինչև 3 մ: 
Անգղերը ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուններ են:
Բաժանվում են 2 խմբի՝ ամերիկյան և իսկական: Հայտնի է իսկական անգղերի 14 տեսակ՝ տարածված Աֆրիկայում, Հարավային Եվրոպայում, Կենտրոնական և Հարավային Ասիայում:
ՀՀ-ում հանդիպում է իսկական անգղերի 4 տեսակ՝ գառնանգղը, գիշանգղը, սև անգղը և սպիտակագլուխ անգղը: Անգղերն ապրում են տափաստաններում և լեռնային շրջաններում: 
Սովորաբար բույն են դնում ժայռերի մեջ, ժայռաքիվերին, ծառերի կատարներին և փչակներում:
Ամենախոշոր անգղերը՝ պասկուճները (կոնդորներ), ապրում են Ամերիկայի լեռներում՝ մինչև 7 կմ բարձրության վրա: Օդում ճախրելիս, հաճախ` մի քանի կիլոմետր բարձրությունից, նրանք սրատես աչքերով ուշադիր զննում են իրենց տիրույթները և լեշը նկատելուն պես անմիջապես իջնում վրան: 
Անգղերը հիմնականում սնվում են լեշով, բացառությամբ արմավենային անգղի, որը սնվում է պտուղներով: Այլ լեշակերների համակարգում անգղերը կատարում են սանիտարի դեր, ուստի չի կարելի ոչնչացնել այդ թըռչուններին և քանդել նրանց բները: 
Սև անգղն ու սպիտակագլուխ անգղը պաշտպանության կարիք ունեն և գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: