Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Դարչին
Մանանեխ
Սև պղպեղ
Համեմունքները սուր հոտ և համ ունեցող թարմ ու չորացրած բույսերի ծաղիկներն են, տերևները, սերմերը, պտուղները և դրանցից պատրաստված հեղուկները, մածուկներն ու փոշիները: Համեմունքային բույսերի սուր հոտն ու զանազան բուրմունքները պայմանավորված են այդ բույսերի տարբեր օրգաններում պարունակվող եթերայուղերով: Համեմունքներն օգտագործվում են խոհարարության, սննդի արդյունաբերության (պահածոներ, հրուշակեղեն, հացաբուլկեղեն, լիկյոր, օղի և այլն), օծանելիքի արտադրության և բժշկության մեջ: Կերակուրների և պահածոների համար օգտագործում են սոխ, սխտոր, համեմ, ռեհան, մանանեխ, թարխուն, անանուխ, սև, սպիտակ, կարմիր ու բուրավետ պղպեղներ, դափնու տերև և այլն: Ըմպելիքների, մուրաբաների, հրուշակեղենի, հացաբուլկեղենի պատրաստման համար օգտագործում են դարչին, մեխակ, կոճապղպեղ (իմբիր), հիլ, անիսոն, վանիլ, մշկընկույզ, սև սոնիճ և այլն: Պանրի որոշ տեսակների խառնում են ուրց, թարխուն, սոխ, սոխուկ և այլ բանջարներ: Համեմունքների շարքին են դասվում նաև աղաղանյութերը, գլիկոզիդները և այլն: Համեմունքներն ախորժաբեր են և նպաստում են մարսողությանը:
Համեմունքային բույսերը տարածված են գրեթե ամբողջ աշխարհում, սակայն առավել արժեքավոր են արևադարձային երկրներում աճողները (մեծ մասամբ՝ ծառեր): Դրանցից են դարչինը, մեխակը, մշկընկույզը, վանիլը, հիլը, բուրավետ ու սև պղպեղները և այլն: Հնագույն ժամանակներից դրանք մշակվել են նաև Հայաստանում. տարածված համեմունքային բույսերից են թարխունը, կորթինը, ռեհանը, նեխուրը, համեմը, քեմոնը, քրքումը, սամիթը, անանուխը, մաղադանոսը, մանանեխը, կծվիչը, սոխը, սխտորը, ուրցը և այլն:
Թարխուն
Անանուխ
Հիլ



















Վանիլ
Մեխակ
Մշկընկույզ
Կոճապղպեղ