Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ժամանակակից հաշվիչ (կալկուլյատոր)
Հաշվապահական այս հաշվիչը հազարամյակների պատմություն ունի:
Հաշվիչներն այսօր այնքան սովորական են դարձել մեր կենցաղում, որ առանց դրանց դժվար է պատկերացնել մեր կյանքը:
Հաշվիչները թվաբանական հաշվարկներ կատարող սարքեր են: Պարզագույն հաշվիչներն օգտագործում են դպրոցում՝ զանազան հաշվարկներ կատարելու, և խանութում՝ դրամ հաշվելու համար: Իսկ գիտնականները, ճարտարագետները, վիճակագիրները և այլ մասնագետներ օգտագործում են բարդ գործողություններ կատարելու կարողունակ հաշվիչներ: 
Ժամանակակից հաշվիչները սիլիցիումային մանրիկ միկրոսխեմաներով էլեկտրոնային սարքեր են, որոնք կատարում են ցանկացած հաշվարկ:
Սովորական հաշվիչը գումարում է, հանում, բազմապատկում ու բաժանում, նաև հաշվում է տոկոսներ: Նրա էլեկտրոնային «ուղեղում» թվերը ներկայացված են էլեկտրոնային փոքրագույն, միացող և անջատվող սխեմաներով: 
«Ուղեղն» աշխատում է երկուական համակարգով. տասական համակարգի փոխարեն, որտեղ օգտագործվում են 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 թվանշանները, «ուղեղն» օգտագործում է 0 և 1 թվանշաններով հաշվարկման երկուական համակարգ: Հաշվիչ ներմուծված յուրաքանչյուր թվանշան փոխարկվում է երկուական համակարգային կոդի, իսկ գործողությունների արդյունքները երկուականից վերստին փոխարկվում են տասական համակարգի և ցուցադրվում հաշվիչի էկրանին:
Հաշվիչի տարատեսակը դրամարկղային սարքն է, որը գումարում է գները և տպագրում չեկը: Դրանց մեծ մասը գները հաշվարկում է ինքնուրույն՝ յուրաքանչյուր ապրանքի վրա փակցված ապրանքակոդերով (բարկոդ):
Հաշվիչի «ուղեղը» կարող է միայն գումարել և հանել, իսկ բազմապատկումն ու բաժանումը կատարվում են բազմակի գումարման և հանման եղանակով: 
Գրպանի որոշ հաշվիչների տարրերն այնքան փոքր են, որ այդ հաշվիչները տեղավորվում են այցեքարտերի պատյանում կամ ձեռքի ժամացույցներում:

Հաշվիչների տեսակները
Գրպանի սովորական հաշվիչները կատարում են պարզագույն հաշվարկներ, ունեն ութանիշ թվեր տեղավորող էկրան և միջանկյալ արդյունքները պահող հիշողություն: Դրանք աշխատում են գալվանական կամ արևի մարտկոցներով: 
Սեղանի հաշվիչներն զգալիորեն ավելի խոշոր են գրպանի հաշվիչներից: Դրանց մի մասը սնվում է էլեկտրական ցանցից, հաշվարկման արդյունքները տպագրում է թղթե ժապավենին, իսկ տվյալները ցուցադրում էկրանին: Լաբորատոր հաշվիչները մաթեմատիկական ֆունկցիաներ հաշվող կամ վիճակագրական տվյալներ մշակող բարդ սարքեր են:

Հաշվիչների ստեղծման պատմությունից
Ավելի քան 5000 տարի առաջ ի հայտ եկած պարզագույն հաշվիչները՝ համրիչները, այժմ էլ գործածվում են որոշ երկրներում: Հաշվարկները կատարվում են փայտե շրջանակին ներամրացված մետաղալարերին հագցրած շարժվող հատիկներով: Դրանց շարքերն՝ աջից ձախ հերթականությամբ, ներկայացնում են միավորները, տասնավորները, հարյուրավորները և այլն: Համրիչի գյուտը իր ժամանակի խոշոր հայտնագործություններից էր:
Առաջին մեխանիկական հաշվիչները ստեղծվել են XVII դարում: Հաշվարկները կատարվում էին լծակների և ատամնանվակների օգնությամբ: Սակայն մինչև XIX դարը այդ հաշվիչները լայն տարածում չգտան: 1830 թ-ին անգլիացի Չառլզ Բեբիջը ստեղծեց, այսպես կոչված, վերլուծական մեքենան, որը ծրագրավորող մեխանիկական հաշվիչ էր: Ցավոք, այդ մեքենան իր ժամանակի համար շատ բարդ էր, խիստ մեծաչափ, և դժվար էր այն աշխատեցնելը: XX դարի 30–40-ական թվականներին ԱՄՆ-ում գիտնականները մշակեցին խոշոր էլեկտրոնային հաշվողական մեքենաներ: Սեղանի առաջին հաշվիչ մեքենան հայտնվեց 1963 թ-ին, իսկ 1970-ական թվականներին սկսվեց գրպանի հաշվիչների զանգվածային արտադրությունը: