Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Հապալասենին հավամրգազգիների ընտանիքի մշտադալար կամ տերևաթափ բույս է: Հայտնի է հապալասենու 130 տեսակ՝ տարածված Հյուսիսային կիսագնդի բարեխառն ու ցուրտ գոտիներում: ՀՀ-ում հայտնի է 3 տեսակ՝ ճահճային, մրտենական, կարմիր: Տարածված է Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում: Աճում է բարձրլեռնային, ենթալպյան և ալպյան գոտիներում, մարգագետիններում, անտառներում:
Հապալասենին կիսաթուփ է, բարձրությունը՝ 25–60 սմ: Տերևները հերթադիր են, կաշեկերպ, երկարավուն-ձվաձև: Ծաղիկները տերևանութային են կամ գագաթնային, մեկական կամ հավաքված ողկույզներում, երկսեռ, սպիտակ կամ բաց վարդագույն, հաճելի թույլ բույրով: Պտուղը խոշոր, գնդաձև, երկարավուն, նուրբ մաշկով, բազմասերմ, հյութալի, քաղցրավուն-թթվաշահամ հատապտուղ է: Մեղրատու է:
Օգտագործում են թարմ և վերամշակված: Պտուղները պարունակում են շաքարներ (մինչև 10%), C, A վիտամիններ, օրգանական թթուներ, սերմերը՝ յուղ, տերևները՝ գլիկոզիդներ, թթուներ և այլն: Դեղաբույս է. պատրաստուկներն օգտագործվում են որպես միզամուղ, ախտահանող, կապակցող միջոց, աղերի կուտակման, պոդագրայի ժամանակ և այլն: