Այբուբեն
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
Արագ Որոնում


Գանգրափետուր հավալուսն
Վարդագույն հավալուսն. հասունը և երիտասարդը
Հայտնի է հավալուսնների 7 տեսակ՝ տարածված արևադարձային և մերձարևադարձային երկրների ծովերի ու ջրամբարների առափնյա շրջաններում, ճահճուտներում: Աչքի են ընկնում սպիտակ փետրածածկով, նարնջադեղնավուն ստորին կոկորդային պարկով: Առավելապես թռչում են սավառնումով: Սնվում են ձկներով: Որսի ժամանակ հավալուսնն իր պարկը լցնում է ձկներով, իսկ հետո հանգիստ ճաշակում ավարը: Հավալուսնի մաշկի տակ կան օդով լի բշտիկներ, դրա համար էլ նա չի կարողանում սուզվել և գերադասում է ձուկ որսալ ծանծաղուտներում: Որսի ժամանակ հավալուսներն աղմուկ-աղաղակ են բարձրացնում և թևերի թափահարումներով ձկներին վախեցնելով՝ քշում ծանծաղուտ, սակայն շատ զգույշ են դժվարամատչելի ճահճուտներում սարքած իրենց բների մոտակայքում: 
ՀՀ-ում հանդիպում է 2 տեսակ՝ գանգրափետուր և վարդագույն հավալուսները:
Գանգրափետուր հավալուսնը հազվագյուտ թռչուն է, գագաթի և վզի հետին մասում ունի գանգուր փետուրներ: Բնադրող-չվող է: Բնակվում է Սևանա և Արփի լճերում, բաց ջրային տարածքներում (նոսր բուսականությամբ ծանծաղուտներում): Բնադրումը հայտնի է միայն Արփի լճում: Բնադրազույգերը կայուն են ողջ կյանքի ընթացքում: Բույնը գաղութային է, ճյուղերի ու խոտաբույսերի փոքր կույտ է: Ձվերը (2–3) բնում հայտնվում են ապրիլի վերջին, ձագերը ձվից դուրս են գալիս մայիս-հունիսին: Հասունները շրջում են խմբերով (10-ից ոչ ավելի թռչուններ), առանձին անհատներ հաճախ չվում են վարդագույն հավալուսնների երամներում:
Աշխարհում հավալուսնների թվաքանակը նվազում է, իսկ որոշ վայրերում անհետացման վտանգն անխուսափելի է: 
Վարդագույն հավալուսնը չվահյուր է, քիչ տարածված, սկսած 1990 թ-ից՝ հազվագյուտ է: Բնակվում է Արարատյան դաշտի ձկնաբուծական լճակներում, գետերում, լճերում: Իրանի Ուրմիա և Թուրքիայի Ակգյոլ լճերում վարդագույն հավալուսնները բնադրում են մեծ գաղութներով: Կերակրվելու համար ձագերի հետ թռչում են դեպի ձկնաբուծական լճակներ (հատկապես՝ Արմաշի):
Շրջում են երամներով, կերակրվում խմբերով:
Հավալուսններն օգտակար թռչուններ են. սնվելով բազմացվող ձկնատեսակի հիվանդոտ, թույլ անհատներով` նպաստում են ձկների համակեցության առողջացմանը: 
Գանգրափետուր և վարդագույն հավալուսնները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: