Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Երկրագնդի որոշ շրջաններում, որտեղ օդի տարեկան միջին ջերմաստիճանը –3օC-ից ցածր է, որոշ խորությամբ գտնվող գետնահողն ամբողջ տարին սառած է: Նույնիսկ ամռանը, երբ հողաշերտը մի քանի տասնյակ սանտիմետր խորությամբ կակղում է, դրա տակ տարածված է մնում սառցակալած, երբեք չհալվող բնահողը: Հենց դա էլ անվանում են հավերժական սառցույթ կամ բազմամյա սառածություն: Այն զբաղեցնում է Երկրագնդի ցամաքի ավելի քան 25 %-ը (ներառյալ սառցադաշտի տակ եղած 11 %-ը): 
Հավերժական սառցույթի գոտին Հարավային կիսագնդում տարածված է Անտարկտիդայի սառցե ծածկույթի տակ և մայրցամաքային ծանծաղուտային շրջաններում, որտեղ ջերմաստիճանը ցածր է ծովի ստորգետնյա տարեկան միջին ջերմաստիճանից, ինչպես նաև Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի և Ավստրալիայի սառցադաշտերի ու լեռների սեզոնային հալվող հողերի տակ: Հյուսիսային կիսագնդում այն զբաղեցնում է մայրցամաքների մերձբևեռային ընդարձակ գոտին:  Երկրի տարբեր մասերում սառցույթի հզորությունը (հաստությունը) տարբեր է՝ մի քանի տասնյակ սանտիմետրից մինչև 800 մ, տարածման լայնությունը՝ մինչև 400 կմ:
Հավերժական սառցույթի տարածման շրջաններում Երկրի մակերևույթի ամենավերին շերտն ամռան ամիսներին հալվում է: Դա կոչվում է գործող շերտ (հաստությունը՝ 30 սմ-ից 3 մ):
Հավերժական սառցույթը բույսերի աճին չի խանգարում: Սակայն այստեղ ծառերի արմատներն աճում են ոչ թե ներքև՝ դեպի խորքը, այլ տարածվում-փռվում են հողի վերին՝ գործող շերտում:
Նախկինում հավերժական սառցույթի շրջաններում կառուցվող շինությունները ժամանակի ընթացքում ճաքճքում էին, թեքվում կողքի և ի վերջո փլվում: Դրա պատճառն այն էր, որ տարվա տաք եղանակին շենքի արևահայաց  կողմում սառած հողաշերտը հալվում էր ու թուլանում, և շենքն այդ ուղղությամբ գնալով ավելի շատ էր խրվում գետնի մեջ: Այժմ հավերժական սառցույթի գոտում բոլոր շենքերն ու շինությունները կառուցվում են երկաթբետոնե վիթխարի ցցասյուների՝ ասես «արագիլի ոտքերի» վրա, որոնց ստորին՝ ավելի մեծ մասը՝ հիմքը, խրված է հավերժական սառցույթի շերտի մեջ և գետնի մակերևույթից դուրս է ցցված մոտավորապես մեկ մետրով, և օդն ազատ անցնում է դրա տակով: Հողաշերտն ամռանը հալվում է, ձմռանը` սառչում, բայց շենքի վրա դա որևէ կերպ չի ազդում: