Այբուբեն
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Անդորա լա Վելլա
Տարածքը՝ 
465 կմ2
Բնակչությունը՝
62,5 հզ.
Պետական լեզուն՝ 
կատալոներեն, 
իսպաներեն,
 ֆրանսերեն
Դրամական միավորը՝ 
իսպանական պեսետա
Անդորան փոքրիկ պետություն է. գտնվում է Եվրոպայի հարավ-արևմուտքում՝ Պիրենեյան լեռներում՝ Ֆրանսիայի և Իսպանիայի միջև: Անդորան ունի իր կառավարությունը, սակայն միաժամանակ գտնվում է Ֆրանսիայի նախագահի և Ուրխելի (Իսպանիա) եպիսկոպոսի համատեղ խնամակալության ներքո: Անդորան պատմական աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է 805 թ-ին: Միջին դարերում երկրի տարածքը Դե Ֆուա կոմսերի և Ուրխելի եպիսկոպոսների ավատատիրական տիրույթն էր: 1589 թ-ին Դե Ֆուա կոմսերի իրավունքներն անցել
Մայրաքաղաք Անդորա լա Վելլան
են ֆրանսիական թագավորներին:
Երկրի տնտեսության հիմքը միջազգային զբոսաշրջությունն է: Տարեկան Անդորա է այցելում 12 մլն զբոսաշրջիկ: Կան ծխախոտի, հրուշակեղենի, հուշանվերների արտադրության փոքրիկ ձեռնարկություններ: Գյուղատնտեսության ճյուղերից զարգացած է ոչխարաբուծությունը: Զբաղվում են նաև այգեգործությամբ և բանջարաբուծությամբ: Իր հարևան երկրներին Անդորան վաճառում է բարձրորակ բուրդ: