Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Գարի
Աշորա
Եգիպտացորեն
Ցորենի դաշտ
Բրինձը պահանջկոտ է ջրի նկատմամբ. այն մշակում են անընդհատ ոռոգման պայմաններում:
Կորեկ
Հացահատիկային բույսերը մշակում են մարդու համար հիմնական սննդամթերք (հատիկ), գյուղատնտեսական կենդանիների կեր և արդյունաբերության տարբեր ճյուղերի համար հումք ստանալու նպատակով: Հացահատիկային բույսերը բաժանվում են 3 խմբի. 1. սովորական հացահատիկային բույսեր՝ ցորեն, գարի, աշորա և վարսակ, որոնց հատիկներն ունեն ակոսիկ, հատիկի ծլման ժամանակ առաջանում են սաղմնային մի քանի արմատիկներ, ծաղկաբույլը հասկ է (ցորեն, գարի) կամ հուրան (վարսակ), 2. կորեկանման հացահատիկային բույսեր (կորեկ, սորգո, բրինձ, եգիպտացորեն), որոնց հատիկներն ակոսիկ չունեն, ծլելիս տալիս են սաղմնային միայն 1 արմատիկ, ծաղկաբույլը հուրան է կամ հուրան ու կողր (եգիպտացորեն), 3. այս խմբում ընդգրկված է միայն հնդկացորենը:
Ցորենը, գարին, աշորան, եգիպտացորենը, վարսակը, կորեկը, բրինձը, սորգոն պատկանում են դաշտավլուկազգիների, իսկ հնդկացորենը՝ մատիտեղազգիների  ընտանիքին:
Ցորենը միամյա խոտաբույս է: Տարածված է բոլոր մայրցամաքներում: Հայտնի է ցորենի՝ վայրի ու մշակովի 25 տեսակ: ՀՀ-ում աճում են ցորենի 13 վայրի (վայրի միահատիկ, վայրի ուրարտական, արարատյան և այլն) և մշակովի (մշակովի միահատիկ, կարծր, կունդիկ, սովորական հաճար և այլն) տեսակներ:
Ցորենը հնագույն մշակաբույս է: Այն հայտնի էր Իրաքում, Սիրիայում, Իրանում, Թուրքմենստանում մ. թ. ա. 7000 թ-ից, Եգիպտոսում՝ մ. թ. ա. 4000 թ-ից, Չինաստանում՝ մ. թ. ա. 3000 թ-ից, Այսրկովկասում՝ մ. թ. ա. 5000 թ-ից: Ցորենն Ամերիկա է տարվել XVII դարում: 
Հայ բուսաբույծ Մ. Գ. Թումանյանը հայտնաբերել է վայրի ցորենի միահատիկ, ուրարտական, արարատյան տեսակները և Վավիլովի կամ Վանի ցորենը, իսկ բուսաբույծ Բ. Մ. Գարասեֆերյանն ու բուսաբան Պ. Ա. Ղանդիլյանը՝ վայրի ցորենի տարատեսակներ Վայոց ձորի, Արարատի և այլ մարզերում:
Ցորենը կարևորագույն պարենային բույս է: Օգտագործվում է հացի, ձավարի, մակարոնի, հրուշակեղենի արտադրություններում: Նրանից ստանում են նաև բարձրորակ սպիրտ, օսլա, դեքստրին, սոսինձ: Ծղոտն օգտագործում են որպես ցամքար և անասնակեր, ինչպես նաև թղթի արտադրության մեջ:
Գարին միամյա կամ բազմամյա խոտանման բույս է: Հայտնի են գարու 40, ՀՀ-ում՝ 8 վայրի տեսակներ: Մշակվում է 1 տեսակը, որն ունի 3 ենթատեսակ՝ բազմաշար, երկշար, միջանկյալ: Գարին պարենային և տեխնիկական բույս է, օգտագործվում է սննդի արդյունաբերության մեջ (ստանում են ձավար, ալյուր), ածիկի հյութը՝ դեղագործության մեջ, հացաթխման, սպիրտի, հրուշակեղենի, գարեջրի արտադրություններում:
Աշորան կամ տարեկանը միամյա կամ բազմամյա խոտաբույս է: Հայտնի է 5, ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ Վավիլովի, լեռնային, Դարալագյազի և մշակովի կամ հատիկային: Մշակովի աշորան պարենային և կերային բույս է: Ծղոտն օգտագործվում է թղթի, լիգնինի, ծղոտե գորգերի արտադրության մեջ:
Եգիպտացորենը միամյա բույս է: Վայրի տեսակներն անհետացել են: Հայտնի է մշակովի 1 տեսակ՝ սովորական եգիպտացորենը:
Հայաստանում եգիպտացորենը մշակվում է XVII դարի վերջից: 
Եգիպտացորենից ստանում են ալյուր, ձավար, ձեթ, պահածոներ և այլն, այն օգտագործում են օսլայի, գարեջրի, սպիրտի  արտադրության մեջ: Հատիկը, կանաչ զանգվածը և սիլոսը սննդարար անասնակեր են: Ցողունի և կողրերի վերամշակումից ստանում են թուղթ, մեկուսիչ նյութեր,  արհեստական խցան, կինոժապավեն և այլն:
Վարսակը միամյա և բազմամյա բույս է: Հայտնի են վարսակի 25, ՀՀ-ում՝ 6 վայրի տեսակներ: Մշակության մեջ տարածված է ցանովի տեսակը: Հատիկակերային բույս է: Հատիկն օգտագործվում է որպես խտացրած կեր, իսկ կանաչ զանգվածը, ծղոտը, մղեղը՝ որպես անասնակեր: Վարսակից պատրաստում են այլուր, ձավար («Հերկուլես»), որոնք կիրառվում են բուժական և մանկական սննդում:
Կորեկը միամյա կամ բազմամյա խոտաբույս է: Հայտնի է 500 տեսակ՝ տարածված Ասիայի, Ամերիկայի և Աֆրիկայի արևադարձային, մերձարևադարձային և բարեխառն գոտիներում: ՀՀ-ում մշակվում է սովորական կորեկը: Նրանից ստանում են ձավար, ալյուր, խտացրած կեր, կանաչ զանգված ու խոտ:
Բրինձը միամյա կամ բազմամյա բույս է: Հայտնի է 20 տեսակ: Մշակվում են ցանովի և մերկ կամ աֆրիկական տեսակները՝ հիմնականում Չինաստանում, Մյանմայում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Բանգլադեշում, Ճապոնիայում, Բրազիլիայում և այլուր: Հայաստանում բրինձ մշակվել է մինչև 1958 թ.՝ Արարատյան դաշտում՝ Արաքսի ափին: 
Բրնձի ձավարը համեղ է, սննդարար, դյուրամարս, օգտագործվում է որպես բուժական սնունդ, հատիկը՝ սպիրտի, գարեջրի, օսլայի պատրաստման համար: Ծղոտից ստանում են բարձրորակ թուղթ և ստվարաթուղթ, պատրաստում են գլխարկներ, զամբյուղներ, խսիրներ, թեթև կոշիկներ: Բրնձի թեփն արժեքավոր անասնակեր է:
Սորգոն միամյա կամ բազմամյա խոտաբույս է: Հայտնի են մշակովի և վայրի 50 տեսակներ, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ ավելասորգո և մոլասորգո կամ Ջոնսոնի խոտ: Սորգոն հատիկակերային և տեխնիկական բույս է:
Հնդկացորենը միամյա խոտանման բույս է: Հայտնի է վայրի 2 տեսակ: Մշակվում է ցանովի կամ ուտելի տեսակը՝ Լեհաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Չինաստանում, Ճապոնիայում, ԱՊՀ երկրներում:
Սորգո
Վարսակ
Բրինձ



  • Հացահատիկային բույսերի հատիկը պարունակում է սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, թաղանթանյութեր, մոխիր, զանազան ֆերմենտներ, վիտամիններ և այլն:
  • Ցորենի շատ տեսակների հայրենիքը Հայաստանն է: 1930-ական թվականներին Կարմիր բլուրի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են ցորենի ածխացած հատիկներ, և պարզվել է, որ 2500 տարի առաջ Արարատյան դաշտում մշակվել են միահատիկ և փափուկ ցորեններ: Ցորենի ածխացած հատիկներ հայտնաբերվել են նաև Արարատի, Արմավիրի, Տավուշի մարզերում: