Այբուբեն
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
Արագ Որոնում


Հացենի. 1. ընդհանուր տեսքը, 2. ընձյուղը՝ ծաղկաբույլերով, 3. ընձյուղը՝ տերևներով և մանր պտուղներով
Հացենին ձիթազգիների ընտանիքի տերևաթափ ծառ է, հազվադեպ՝ թուփ: Հայտնի է 65 տեսակ՝ տարածված Եվրոպայում, Միջերկրական ծովի ափերին, Փոքր Ասիայում: ՀՀ-ում հանդիպում է 2 տեսակ՝ սովորական և սրապտուղ:
Սովորական հացենին մինչև 40 մ բարձրությամբ ծառ է: Աճում է գրեթե բոլոր անտառներում՝ բոխու, կաղնու, ղաժու, հաճարենու և այլ ծառատեսակների հարևանությամբ:
Սրապտուղ հացենու բարձրությունը 10–25 մ է: Տարածված է Փոքր Ասիայում, Իրանում, Բալկանյան թերակղզում, Կովկասում, ՀՀ Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում:
Հացենու տերևները բարդ են, հակադիր, կենտփետրաձև: Ծաղկաբույլը հուրանանման է, ծաղիկները միասեռ կամ երկսեռ են: Ծաղկում է ապրիլ-մայիսին՝ մինչև տերևների բացվելը: Պտուղը միաբուն թևապտղիկ է: Բազմանում է սերմերով: Ապրում է 300 տարի: Ջերմասեր է և չորադիմացկուն: Մաքուր ծառուտներ չի առաջացնում: Մեղրատու է:
Հացենու բնափայտն ամուր է, ճկուն` գեղեցիկ նախշերով. օգտագործվում է մանր գործիքաշինության և շինարարության տարբեր բնագավառներում: Գեղազարդիչ է. կիրառվում է կանաչապատման, անտառային մշակաբույսերի և պաշտպանական անտառաբուծության մեջ: Հացենին նաև գազպենատու բույս է: