Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


1821 թ., Պոտսդամ
 1894 թ., Բեռլին

Գերմանացի ֆիզիկոս, մաթեմատիկոս,  ֆիզիոլոգ և հոգեբան Հերման Հելմհոլցը մշակել է նյարդամկանային համակարգի և տեսողության ու լսողության ֆիզիոլոգիայի հիմնադրույթները, հայտնագործել է աչքի հայելին:
Հելմհոլցը եղել է Քյոնիգսբերգի (1849 թ-ից), Բոննի (1855 թ-ից), Հայդելբերգի (1858 թ-ից) համալսարանների ֆիզիոլոգիայի ամբիոնների պրոֆեսոր, 1888 թ-ից՝ Բեռլինի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի տնօրեն: Բացահայտել է էներգիայի պահպանման օրենքի համընդհանրականությունը, համաձայն որի՝ կենդանի օրգանիզմում ընթացող երևույթները նույնպես ենթարկվում են այդ օրենքին: 1850 թ-ին առաջինն է չափել նյարդային գրգիռի տարածման արագությունը: 1853 թ-ին տվել է աչքի հարմարվողության, կորտյան օրգանի (ներքին ականջ) լսողական ֆունկցիայի (ռեզոնանսի ֆիզիկական օրենքների հիման վրա) տեսությունները: Նվազագույն գործողության սկզբունքը կիրառել է թերմոդինամիկայի խնդիրների լուծման համար, բացահայտել է նրա կապը թերմոդինամիկայի երկրորդ սկզբունքի հետ: 1882 թ-ին ներմուծել է ազատ (Հելմհոլցի ազատ էներգիա) և կապված էներգիաներ հասկացությունները քիմիական շարժընթացներում: Հայտնաբերել է լեյդենյան շշի տատանողական պարպման փաստը, որը մեծ նշանակություն է ունեցել էլեկտրամագնիսական տատանումների տեսության զարգացման համար: 
Հիդրոդինամիկայում Հելմհոլցը սկզբնավորել է հեղուկի մրրկային շարժման հիմունքները, իսկ աերոդինամիկայում կարևոր նշանակություն ունեցան խզվող շարժումների տեսության նրա ուսումնասիրությունները: