Այբուբեն
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
Արագ Որոնում


1797 թ., Օլբանի, ԱՄՆ-ի  Նյու Յորքի նահանգ
 1878 թ., Վաշինգտոն


Ամերիկացի ֆիզիկոս Ջոզեֆ Հենրին հայտնագործել է էլեկտրամագնիսական ինդուկցիայի, ինքնինդուկցիայի երևույթները և կոնդենսատորի պարպման տատանողական բնույթը: Ինդուկտիվության միավորը նրա անունով կոչվում է Հենրի (Հն):
Հենրին սովորել է Օլբանիի ակադեմիայում, որտեղ հետագայում նաև աշխատել է: 1832 թ-ին եղել է Փրինստոնի քոլեջի պրոֆեսոր, 1846 թ-ից՝ Սմիթսոնի ինստիտուտի քարտուղար և տնօրեն, 1871 թ-ից՝ նաև Վաշինգտոնի փիլիսոփայական ընկերության առաջին նախագահը, 1866–78 թթ-ին՝ ԱՄՆ-ի ազգային գիտությունների ակադեմիայի նախագահ:
 Հենրիի աշխատանքները նվիրված են էլեկտրամագնիսականությանը. 1828 թ-ին կիրառելով մեկուսացված հաղորդալարից պատրաստված բազմաշերտ փաթույթներ՝ նա առաջինն է կառուցել մեծ ուժի էլեկտրամագնիսներ: 1831 թ-ին Հենրին պատրաստել է էլեկտրաշարժիչ, նա նաև հայտնագործել է էլեկտրամագնիսական ռելեն: 
Միավորների միջազգային համակարգում 1Հն այն կոնտուրի ինդուկտիվությունն է, որում, եթե հոսանքը փոխվի 1Ա/վ արագությամբ, կառաջանա 1Վ էլեկտրաշարժ ուժ, և կամ 1Ա հաստատուն հոսանքը կոնտուրում գրգռում է 1 Վբ մագնիսական հոսք: