Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


Առաջին նմուշի հեռախոսային ապարատ
Բջջային հեռախոս
Այսպիսին էին առաջին հեռագրական ապարատները:
Հեռախոսը մեզ հնարավորություն է տալիս, սեղմելով ընդամենը մի քանի կոճակ, խոսել երկրագնդի ցանկացած վայրում գտնվող մարդկանց հետ: Այսօր աշխարհում գործող հեռախոսների թիվը հաշվվում է միլիոն-միլիոններով: Դրանք միավորված են հեռուստահաղորդակցական վիթխարի ցանցերում, որոնցով հաղորդում են հեռախոսազանգեր, ֆաքսեր, հեռուստա- և ռադիոազդանշաններ, ինչպես նաև համակարգչային տվյալներ:
Երբ մենք խոսում ենք հեռախոսով, մեր ձայնի ալիքները մտնում են հեռախոսափողի միկրոֆոնի մեջ, որը դրանք փոխարկում է էլեկտրական թույլ հոսանքի՝ էլեկտրաազդանշանների: Դրանք ապարատից մտնում են հեռախոսացանց: Երբ որևէ մեկը զանգահարում է մեզ, ազդանշանները մալուխով հասնում են հեռախոսափողի բարձրախոսին, որի մեջ գտնվող մետաղե փոքրիկ դիաֆրագման տատանվելով առաջացնում է հնչյուններ, որոնք մենք լսում ենք:
Երբ մենք ենք հավաքում անհրաժեշտ հեռախոսահամարը, հաղորդիչն ազդանշաններ է ուղարկում տեղական հեռախոսակայան, որը դրանք հեռախոսացանցով ուղարկում է մյուս հեռախոսին, հեռախոսակայանին կամ այլ երկրի հեռախոսացանցին և ապահովում հեռախոսակապը:

Էլեկտրական և թվային ազդանշաններ
Հեռախոսից ազդանշանները հեռախոսակայան են հասնում պղնձե մալուխներով: Կայանների մեծամասնությունը միմյանց միացված է թելքաօպտիկական մալուխներով, որոնցով ազդանշանները հաղորդվում են լազերային իմպուլսների ձևով: Որոշ ազդանշաններ հաղորդվում են բարձրահարկ շենքերի վրա տեղակայված ալեցիրներից իրար ուղարկվող միկրոալիքներով: Միջազգային հեռախոսազանգերը հաղորդվում են ստորջրյա մալուխներով կամ արբանյակային կապով՝ մերձերկրյա ուղեծրով պտտվող արբանյակների միջոցով:
Հեռախոսացանց մտնելուց առաջ ազդանշանների մեծ մասը փոխարկվում է թվայինի. փոփոխական էլեկտրական հոսանքը գրանցվում է 0 և 1 թվերից կազմված կոդով: Այդ ազդանշանները հարմար է ուղարկել էլեկտրական իմպուլսների կամ միկրոալիքների տեսքով: Այդպիսի ցանցը կոչվում է թվայնացված: Հեռախոսի մեջ մտնելով` դրանք վերստին փոխարկվում են ձայնային ազդանշանների: Բջջային հեռախոսների ազդանշանները ռադիոհաղորդիչը հաղորդում է ռադիոկայմին (ալեհավաք), դրանից էլ՝ հեռախոսացանցին:

Հեռախոսի ստեղծման պատմությունից
Էլեկտրական ազդանշաններ հաղորդող առաջին սարքը հեռագիրն էր: Հաղորդագրությունները հաղորդվում էին հատուկ կոդով՝ Մորզեի այբուբենով: 1838 թ-ին Սեմյուել Մորզեի հայտնագործած այդ կոդում այբուբենի տառերը նշելու համար օգտագործվում էին էլեկտրական հոսանքի կարճ ու երկար իմպուլսների տարբեր համակցությունները:
Ամերիկացի գյուտարար Ալեքսանդր Բելլը, կատարելագործելով հեռագիրը, 1875 թ-ին բացահայտեց, որ հեռագրով կարելի է նաև հնչյուններ հաղորդել. այդպիսով նա դարձավ հեռախոսի գյուտարարը: 28 համարներ իրար միացնող առաջին հեռախոսակայանը բացվել է 1878 թ-ին: Թեև 1890-ական թվականներին երևան եկան ինքնաշխատ հեռախոսակայաններ, սակայն հեռախոսավարուհիները շարունակում էին աշխատել ընդհուպ մինչև 1920-ական թվականները: 1956 թ-ին անցկացվեց անդրատլանտյան հեռախոսային մալուխը, իսկ 1962 թ-ին արձակվեց կապի առաջին «Թելսթար» արբանյակը: 1960-ական թվականներին թվային ազդանշանների հաղորդման համար սկսվեց օպտիկական թելքերի օգտագործումը: Ներկայումս լայնորեն գործածվում են ձեռքի շարժական բջջային հեռախոսները, որոնք հնարավորություն են տալիս հեռախոսային խոսակցություններ վարել ցանկացած վայրից, ուղարկել կարճ հաղորդագրություններ (SMS), լսել երաժշտություն, լուսանկարել և նույնիսկ կատարել տեսանկարահանումներ: