Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ներկայումս ավելի մեծ տարածում են գտնում պլազմային հեռուստացույցները:
Հեռուստացույցի էլեկտրոնաճառագայթային թնդանոթն արագորեն տեղաշարժում է ճառագայթը էկրանի վրայով: Էկրանի ֆոսֆորային ծածկույթը կազմված է բազմաթիվ գունավոր շերտիկներից, որոնք էլեկտրոնային ճառագայթի ազդեցությամբ լուսարձակում են: Հատուկ տարրը (մութ տեղամասը) կարգավորում է, որպեսզի ճառագայթն ընկնի անհրաժեշտ գույնի շերտի վրա: 
Հեռուստատեսությունը տարածության վրա պատկերներ հաղորդելու եղանակ է: Այն հնարավորություն է տալիս հետևել ողջ աշխարհում կատարվող կարևորագույն իրադարձություններին՝ մշակութային միջոցառումների, մարզական մրցումների, ռազմական գործողությունների, բնական աղետների և այլն:
Իսկ ինչպես են մեզ հասնում հեռուստատեսային պատկերները: Հեռուստատեսային խցիկը շարժվող պատկերը վերածում է էլեկտրական ազդանշանների: Ռադիոալիքների օգնությամբ այդ ազդանշանները, հաղորդվելով արբանյակներով կամ  անցնելով ստորգետնյա մալուխներով, հասնում են մեր հեռուստացույցին: Վերջինս եկած ալիքային ազդանշանները կրկին վերածում է էկրանի վրա ցուցադրվող պատկերների և բարձրախոսից հնչող ձայների: 
Եթե բնակարաններում տեղադրված են անհրաժեշտ ալեհավաքներ, ապա հեռուստադիտողները կարող են դիտել մի քանի տասնյակ կապուղիներով հաղորդվող բազմաթիվ ծրագրեր՝ սկսած զվարճալի ծրագրերից մինչև բնության, գիտության տարբեր ոլորտների մասին կինոնկարները և քաղաքական իրադարձությունների մասին բանավեճերը: Գովազդատուները հսկայական գումարներ են վճարում հատկապես բազմամիլիոն հեռուստադիտողներ ունեցող հեռուստահաղորդումների  ընթացքում իրենց գովազդը ցուցադրելու համար:

Ինչպես են առաջանում 
հեռուստապատկերները
Հեռուստապատկերները մեկը մյուսի հետևից արագորեն իրար հաջորդող առանձին պատկերների՝ կինո- և հեռուստաֆիլմերի շարժապատկերներ են: Յուրաքանչյուր հերթական պատկեր կամ կադր թեթևակիորեն տարբերվում է նախորդից: Մեր աչքերը չեն կարողանում նկատել արագ շարժվող կադրերի փոփոխման պահը, և ուղեղն այդ հերթափոխվող կադրերն ընկալում է որպես շարժվող պատկերներ: Յուրաքանչյուր հեռուստատեսային կադր կազմված է հարյուրավոր հորիզոնական գծերից (տողերից), իսկ յուրաքանչյուր տողում կան հարյուրավոր գունավոր շերտեր: Սակայն մենք այդ չենք նկատում, մեր աչքը դրանք ընկալում է որպես ամբողջական պատկեր:
Եվրոպական երկրների մեծ մասում հեռուստակադրը կազմված է 625 տողից, իսկ կադրերի հաճախությունը վայրկյանում 25 կադր է: ԱՄՆ-ում և Ճապոնիայում կադրն ունի 525 տող, իսկ կադրերի հաճախությունը վայրկյանում 30 կադր է: Նոր սերնդի համակարգերում՝ բարձրահստակ հեռուստատեսությունում, կադրում կան արդեն հազարավոր տողեր, ինչը պատկերը դարձնում է շատ ավելի ցայտուն:

Խցիկից մինչև հեռուստացույց
Ինչպես սովորական լուսանկարչական օբյեկտիվը, հեռուստախցիկի օբյեկտիվը նույպես լույսը ստանում է շարժվող առարկաներից: Հեռուստախցիկը ներսից լուսազգայուն համակարգ է, որը տող առ տող լուսածրում է կադրը: Հեռուստախցիկը որոշում է, թե որքան կանաչ, կարմիր ու կապույտ լույս կա յուրաքանչյուր շերտում, և այդ տեղեկությունը ծածկագրում է էլեկտրական ազդանշանով: Տեսածրելով մի կադրը՝ հեռուստախցիկն անցնում է մյուսին: Այս ձևով շարժվող պատկերը կերպափոխվում է էլեկտրաազդանշանի, իսկ ձայնը դրա մեջ ներմուծվում է քիչ ավելի ուշ:
Գոյություն ունեն հեռուստապատկերը հեռուստացույցին հաղորդելու մի քանի եղանակներ: Վերգետնյա հեռուստատեսության համակարգում հաղորդիչն ազդանշաններն ուղարկում է ռադիոալիքներով, որոնք ընդունվում են սովորական ալեհավաքով: Արբանյակային հեռուստատեսային համակարգում ազդանշանները միկրոալիքներով ուղարկվում են մերձերկրյա ուղեծրով պտտվող արբանյակին: Վերջինս անդրադարձնում է դրանք և ուղարկում ներքև՝ ընդգրկելով հսկայական տարածքներ: Այսպիսի ազդանշաններն ընդունելու համար անհրաժեշտ է ունենալ արբանյակային ալեհավաք-ափսե: Մալուխային հեռուստատեսության համակարգում ազդանշաններն ստորգետնյա էլեկտրամալուխով հաղորդվում են անմիջականորեն հեռուստացույցին:
Թվային հեռուստատեսության համակարգում հեռուստաազդանշանները ծածկագրվում են թվերի տեսքով (2-ական թվային կոդով), որի արդյունքում պատկերներն ստացվում են չափազանց հստակ: Մոտ ապագայում ողջ հեռուստատեսությունը կդառնա թվային, և հնարավոր կլինի հեռուստապատկերները, ինչպես կինոյում, հեռապատկերել էկրանի վրա:
Պլազմային հեռուստացույցների էկրանը կազմված է հազարավոր փոքրիկ բջիջներից (ապակե բաժանմունքներից), որոնք լցված են հատուկ գազով՝ նեոնաքսենոնային խառնուրդով: Երբ այդ բջիջների վրա ընկնում է էլեկտրական ազդանշան, գազային խառնուրդի մասնիկները լիցքավորվում են (պլազմա) և սկսում են լուսարձակել կարմիր, կապույտ ու կանաչ գույներով: Այդ գունավոր տարրերից՝ փիքսելներից էլ կազմվում է էկրանին երևացող պատկերը: Պլազմային հեռուստացույցի էկրանի պատկերներն ավելի հստակ են, գույները՝ ավելի վառ, և չկան սովորական հեռուստացույցի էկրանի վրա երբեմն հայտնվող թրթռացող գծերը (աղավաղումները): Այսպիսի հեռուստացույցի հաստությունը ընդամենը մի քանի սանտիմետր է, իսկ քաշը՝ մի քանի կիլոգրամ:

Հեռուստատեսության գյուտը
Հեռուստատեսությունը գիտության և տեխնիկայի համեմատաբար երիտասարդ բնագավառներից է: Երկգույն՝ սև-սպիտակ, հեռուստատեսության առաջին համակարգը 1907 թ-ին առաջարկել է հայ ճարտարագետ, գյուտարար Հովհաննես Ադամյանը: 1925 թ-ին նա պատրաստել է և ցուցադրել նաև «Հեռատես» կոչվող առաջին եռագույն հեռուստացույցը, որը ժամանակակից գունավոր հեռուստացույցների նախահայրն է:
1923 թ-ին ռուս գյուտարար և ճարտարագետ Վլադիմիր Զվորիկինը հայտնագործել է էլեկտրոնային խողովակը: 1930-ական թվականներին ի հայտ եկավ կաթոդային ճառագայթային խողովակը, որը ցայսօր մնում է յուրաքանչյուր ժամանակակից հեռուստացույցի «սիրտը»: 
1929 թ-ին կայացավ աշխարհում առաջին հեռուստահաղորդումը (առանց ձայնի), որտեղ կիրառված էր անգլիացի գյուտարար Ջոն Լոջի Բեյրդի համակարգը: Նա դարձավ նաև առաջին արտաստուդիական հաղորդման կազմակերպիչը, որը եթեր տրվեց Դերբիի ձիարշավարանից (1931 թ-ին):
Մինչև 1953 թ. բոլոր հեռուստահաղորդումները սև-սպիտակ էին: 1953 թ-ին ԱՄՆ-ում կայացավ առաջին գունավոր հեռուստահաղորդումը: 
Հայաստանում առաջին հեռուստահաղորդումը եթեր է արձակվել 1956 թ-ին, իսկ առաջին գունավոր հաղորդումը՝ 1971 թ-ին:

Հեռուստացույցի կառուցվածքը

   Հեռուստացույցն ընդունում է այն հաղորդիչ հեռուստակայանի ազդանշանը, որի համար համալարված է: Ժամանակակից հեռուստացույցները միաժամանակ կարող են ընդունել 30-ից ավելի ալիքներ: Հեռուստացույցն ստացած ազդանշանը տրոհում է բաղադրիչների՝ առանձնացնելով պատկերի կանաչ, կապույտ և կարմիր գույներն ու ձայնային ազդանշանները, ապա այդ ազդանշաններով էկրանի վրա վերականգնում է պատկերները, իսկ բարձրախոսում՝ ձայնը:
   Էկրանի հետևում գտնվում են 3, այսպես կոչված էլեկտրոնային թնդանոթներ, որոնք էկրանի հետևի (ներսի) մասը ռմբակոծում են էլեկտրոններով: Թնդանոթներից յուրաքանչյուրը կարգավորում է համապատասխանաբար կանաչ, կարմիր և կապույտ գույներ ստանալու համար առաջացող էլեկտրոնների 3 փնջերից մեկը: Այդ էլեկտրոնները, հարվածելով լուսազգայուն էկրանին, ստիպում են դրան լուսարձակել տարբեր գույներով, որոնց գումարային համադրումով ստացվում է պատկերը: Իսկ ձայնային ազդանշանն ուղարկվում է ուժեղարար և բարձրախոս:
  • Աշխարհի ամենամեծ հեռուստաէկրանը, որը նախատեսված էր Տոկիոյի միջազգային ցուցահանդեսի համար, պատրաստել էր «Սոնի» ընկերությունը: Այդ էկրանն ուներ 45 x 24 մ չափեր:
  • Ամենափոքր հեռուստաէկրան ունի «Սեյկո» ֆիրմայի ձեռքի հեռուստացույցը: Այն սև ու սպիտակ է և ունի 30 մմ անկյունագիծ: