Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Չորացրած բույսի նմուշ
Բույսերը կարող են չորանալ նաև բնական վիճակում, իրենց արմատի վրա:
Հերբարիումը չորացրած բույսերի հավաքածու է: Լատիներեն «հերբարիում» նշանակում է խոտարան:
Հերբարիումը կազմում են բուսաբանները գիտական ուսումնասիրությունների նպատակով: Այն հնարավորություն է տալիս ծանոթանալու բուսական աշխարհին, նրա տեսակային կազմին ու փոփոխություններին, հիմք է ծառայում կարգաբանական և ձևաբանական դասակարգման համար: Բուսաբանական ընդհանուր հավաքածուներից բացի, կազմվում են դեղաբույսերի, հացահատիկային, տեխնիկական, ուտելի և այլ օգտակար բույսերի կամ առանձին տեղանքների (դաշտային, անտառային և այլն) բույսերի հերբարիումներ:
Խոտաբույսերից հերբարիում կազմելիս վերցնում են բույսը՝ արմատային համակարգի հետ, իսկ ծառատեսակներից՝ ճյուղը, կեղևը և բնափայտի կտրվածքը: Հավաքված բույսերը տեղավորում են թղթապանակներում, առանձին թղթերի միջև, կապում են և չորացնում, ցանկալի է՝ բացօթյա: Յուրաքանչյուր բույսի համար պատրաստվում է պիտակ, որտեղ նշվում է հերթական համարը, բույսի անվանումը, գտնված վայրը, հավաքման ամսաթիվը, հավաքողի անուն-ազգանունը: Չորացրած բույսերն ամրացվում են հաստ թղթերի վրա, համարակալվում և պիտակի հետ պահվում:
Հերբարիումում թերթերն այբբենականությամբ դասավորում են՝ ըստ բույսերի տեսակի, ցեղի, ընտանիքի և այլն: Շատ կարևոր է հերբարիումը ճիշտ կազմելը: Չի կարելի թղթի նույն թերթի վրա դասավորել պատահական բույսեր: Սովորաբար ընտրում են մոտ տեսակների կամ հերբարիումի նպատակին համապատասխանող բույսեր: Կարելի է կազմել, օրինակ, ծաղկավոր կամ թփանման բույսերի հավաքածու, կարելի է հավաքել որոշակի տեղանքի, օրինակ՝ անտառային կամ դաշտային բույսեր:
Հայաստանի բուսական աշխարհի առաջին հերբարիումը կազմել է ֆրանսիացի բուսաբան Տուրնըֆորը 1700 թ-ին, սակայն այդ հավաքածուն երկրից տարվել է: Արժեքավոր է ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի Ա. Շելկովնիկովի կազմած հերբարիումը (շուրջ 200 հզ. թերթ, 130 հզ. բույս):
Դուք նույնպես կարող եք տնային պայմաններում բույսեր չորացնել և հերբարիում ստեղծել: Այդ աշխատանքը շատ հետաքրքիր կդարձնի ձեր առօրյան և կհարստացնի բուսաբանական գիտելիքները: