Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


մ.թ.ա. 460 թ., Կոս կղզի
մ.թ.ա. 377 թ.

Հույն բժիշկ և փիլիսոփա Հիպոկրատն անտիկ բժշկության բարենորոգիչն է, «բժշկության հայրը»: Նա բժշկությունն ազատել է քրմական ազդեցությունից և որոշել նրա ինքնուրույն զարգացման ուղին: Հիվանդությունը դիտել է որպես զարգացող երևույթ, ժխտել նրա գերբնականությունը:

Հիպոկրատը բժշկական կրթությունն ստացել է Կոսում, ապա՝ Աթենքում: Շրջագայել է Հունաստանում, Եգիպտոսում, Փոքր Ասիայում, Լիբանանում և այլուր, ծանոթացել Առաջավոր Ասիայի ու Եգիպտոսի ժողովուրդների բժշկությանը: Մեզ են հասել նրա մի շարք աշխատություններ, որոնք հին հունական այլ բժիշկների աշխատությունների հետ մտել են Հիպոկրատի ժողովածուի մեջ:
Հիպոկրատը համարվում է բժշկական աշխարհագրության նախահայրը. կարևորել է ապրելավայրի ու շրջակա միջավայրի (հատկապես՝ կլիմայի) նշանակությունը հիվանդությունների ծագման գործում, իսկ մարդու մարմնակազմվածքի և խառնվածքի մասին ուսմունքով հիմնավորել է հիվանդի ախտորոշման ու բուժման անհատական մոտեցումը: Հիպոկրատը, ըստ խառնվածքի, մարդկանց բաժանել է 4 խմբի՝ սանգվինիկներ, խոլերիկներ, ֆլեգմատիկներ ու մելանխոլիկներ` նշելով, որ ամեն մի խումբ նախատրամադրված է որոշակի հիվանդությունների:  Հիպոկրատն անկողնու մոտ հիվանդի զննումը վերափոխել է բժշկական հետազոտման եղանակի: Ախտորոշագիտության բնագավառում հաստատել է հիվանդության զարգացման հիմնական շրջանները, ստեղծել կանխագուշակման մասին ուսմունքը, սկիզբ դրել հիվանդության ընթացքի նկարագրմանը (հիվանդության պատմություն): Նկարագրել է բազմաթիվ ախտանշաններ և համախտանիշներ: Առաջ է քաշել բուժման մի շարք սկզբունքներ՝ բուժել հիվանդին, ոչ թե հիվանդությունը, օգուտ տալ և չվնասել, օգնել բնությանը և, պահպանելով զգուշություն, խնայել հիվանդին: Մշակել է բժշկի երդման տեքստը: Հայտնի է եղել նաև որպես նշանավոր վիրաբույժ. կոտրվածքների և հոդախախտումների ժամանակ կիրառել է ձգման եղանակը, օգտագործել շինա, հատուկ սարքեր: Պահպանվել են Հիպոկրատի անվան հետ կապված շատ արտահայտություններ, որոնք թևավոր խոսք են դարձել, օրինակ՝ Հիպոկրատի երդում, Հիպոկրատի ժողովածու, Հիպոկրատի եղունգ, Հիպոկրատի աթոռ և այլն: Հիպոկրատի երդումն ընդունում են աշխարհի բոլոր բժիշկներն իրենց գործունեությունն սկսելուց առաջ:
Հիպոկրատի աշխատությունները նպաստել են միջնադարյան Հայաստանի բժշկագիտության զարգացմանը: Նրա աշխատություններից օգտվել  և մեջբերումներ են կատարել Մխիթար Հերացին, Գրիգորիսը, Ամիրդովլաթ Ամասիացին և ուրիշներ: