Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


1629 թ., Հաագա, Հոլանդիա
1695 թ., Հաագա

Հոլանդացի ֆիզիկոս, մեխանիկոս և մաթեմատիկոս Քրիստիան Հյուգենսն ստեղծել է լույսի ալիքային տեսությունը, տվել հարվածի տեսության հիմունքները, կառուցել առաջին ճոճանակավոր ժամացույցները:
Հյուգենսը 1645–47 թթ-ին սովորել է Լեյդենի, իսկ 1647–49 թթ-ին՝ Բրեդի համալսարաններում: 1663թ-ին ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության (առաջին օտարերկրացին), 1666 թ-ին՝ Փարիզի գիտությունների ակադեմիայի անդամ (ակադեմիայի հիմնադիրներից է): 1665–81 թթ-ին ապրել է Փարիզում, 1681 թ-ին վերադարձել է Հաագա: Հյուգենսը մշակել է շրջանագծի երկարության և տրամագծի հարաբերության՝ p թվի որոշման տեսությունը, առաջին հետազոտությունները կատարել հավանականությունների տեսության բնագավառում, տվել շրջանագծի, էլիպսի, հիպերբոլի աղեղների երկարության որոշման մեթոդը:
Հյուգենսի աստղագիտական աշխատանքները հաստատել են Կոպեռնիկոսի առաջարկած Տիեզերքի արևակենտրոն համակարգի տեսությունը: Նա կատարելագործել է աստղադիտակը, դրանով հայտնաբերել Սատուռնի արբանյակը՝ Տիտանը, և որոշել նրա պտույտի պարբերությունը, պարզել, որ Սատուռնի շուրջը գոյություն ունի օղակ: Անգլիացի ֆիզիկոս Ռոբերտ Հուկի հետ նա սահմանել է ջերմաչափի հաստատուն՝ սառույցի հալման և ջրի եռման կետերը: Մշակել է նաև լուսային ալիքների տարածման խնդիրների լուծման մոտավոր մեթոդ (Հյուգենս-Ֆրենելի սկզբունք) և կառուցել օկուլյար (Հյուգենսի օկուլյար), որը մինչև այժմ օգտագործվում է:
«Հյուգենս» է կոչվել ամերիկյան տիեզերական մի լաբորատորիա, որը 2005 թ-ի հունվարի 14-ին փափուկ վայրէջք կատարեց Սատուռնի Տիտան արբանյակի վրա: