Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Տնային պայմաններում մրգահատապտղային և բանջարեղենային հյութերը կարելի է պատրաստել հյութամզիչով:
Հոսքագիծ «Նոյան» հյութերի գործարանում
Հյութերը թարմ պտուղներից, հատապտուղներից, բանջարեղենից ստացվող ըմպելիքներ են: Տարբերում են մանրացված պտուղների, հատապտուղների ճզմումից ստացվող թափանցիկ և քերված պտղամսով ոչ թափանցիկ հյութեր, որոնք հարուստ են կարոտինով (A- նախավիտամին) ու ջրում չլուծվող այլ արժեքավոր բաղադրամասերով, վիտամիններով: 
Ըստ բաղադրության և արտադրության եղանակի՝ հյութերը լինում են բնական (պտուղների և հատապտուղների 1 տեսակից՝ առանց այլ նյութերի ավելացման), մի քանի տեսակներից պատրաստված, քաղցր (շաքարի և շաքարահյութի ավելացմամբ), գազավորված (ածխաթթվական գազով) և թանձր:
Ըստ պահածոյացման եղանակի՝ տարբերում են մանրէազերծված (պաստերացված), սառեցված, հականեխիչներով կամ այլ քիմիական հավելանյութերով հյութեր:
Հյութերը դյուրամարս են: Պտղամսով հյութերի (օրինակ` ծիրանի, դեղձի, սալորի) մեջ, բացի օգտակար նյութերից, պահպանվում են նաև բջջանյութը և պեկտինային (դոնդողացնող) նյութերը, որոնք խթանում են աղիքների աշխատանքը: