Այբուբեն
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
Արագ Որոնում


Սև հովազ
Հովազը (ընձառյուծ, ինձ, հովազառյուծ) կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն է: Տարածված է Հարավային Ամերիկայի հյուսիսային կեսում և Ասիայի որոշ շրջաններում: ՀՀ է անցնում Թուրքիայից և Իրանից: Հանդիպում է Սյունիքի մարզից Արարատի մարզ ընկած գոտու, երբեմն՝ նաև հյուսիսային մարզերի անտառներում: Որջը սարքում է քարանձավներում, ժայռաճեղքերում, հաստաբուն ծառերի փչակներում, երբեմն՝ մացառախոզերի հին բներում:
Հովազի մարմինը համաչափ է, գեղակազմ, երկարությունը՝ 107–160 (երբեմն՝ 180) սմ, պոչինը՝ 75–110 սմ, կենդանի զանգվածը՝ 32–42 կգ: Էգերն ավելի փոքր են: Մեջքը դեղին է կամ դեղնակարմրավուն՝ մոխրագույն երանգով, համաչափ ցրված վարդանախշաձև սև բծերով, կան նաև լրիվ սև մորթով հովազներ (հանդիպում է Ճավա կղզում): Ոտքերն ամուր են, թաթերը՝ լայն ու սուր ճանկերով: Ականջները կարճ են ու կլորավուն: Սնվում է եղջերուներով, այծյամներով, վայրի խոզերով, նապաստակներով, մկնանման կրծողներով, նաև ձկներով ու լեշերով: Ուժեղ և ճարպիկ կենդանի է, որսի վրա հարձակվում է գաղտագողի` դարանակալելով: Ունի սուր տեսողություն, լավ լսողություն, թույլ հոտառություն: Ունենում է 1–4 (երբեմն՝ 6) ձագ, որոնք կաթով կերակրվում են 3 (երբեմն՝ 6–8) ամիս:
Ձագերը 5 ամսականում կարող են որսալ մանր կենդանիներ, 1–1,5 տարեկանում՝ ապրել ինքնուրույն: Անազատ պայմաններում հովազն ապրում է 21 տարի:
Գրանցված է Բնության պահպանության միջազգային միության և ՀՀ Կարմիր գրքերում: