Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Հոտավետ նյութերը հաճելի հոտով օրգանական միացություններ են, որոնք օգտագործվում են օծանելիքի և կոսմետիկական զանազան նյութերի, օճառի ու սինթետիկ լվացամիջոցների, սննդի և այլ ապրանքների արտադրության մեջ: Դրանք մտնում են եթերայուղերի, հոտավետ խեժերի, բուսական ու կենդանական ծագման նյութերից անջատվող խառնուրդների մեջ:
Դեռևս վաղ անցյալում մաշկը պաշտպանելու համար Արևելքի ժողովուրդներն օգտագործել են բուսական ու կենդանական ճարպերից և հոտավետ նյութերից պատրաստված քսուքներ: Կրոնական արարողություններում հոտավետ նյութերն ունեին խորհրդանշական և ծիսական իմաստ:
Մինչև XIX դարը հոտավետ նյութերն ստանում էին բնական հումքից: Ավելի ուշ բացահայտվեց հոտավետ նյութերից շատերի կառուցվածքը, և դրանցից մի քանիսը սինթեզվեցին նաև քիմիական ճանապարհով: Ներկայումս մշակված են նախկինում բնական հումքից ստացվող բազմաթիվ հոտավետ նյութերի, ինչպես նաև բնության մեջ դեռևս անհայտ հոտավետ նյութերի սինթեզի եղանակներ:
Ճարպաթթուների և հագեցած սպիրտների էսթերները մրգահոտ են, իսկ ալիֆատիկ կարբոնաթթուների ու արոմատիկ սպիրտների էսթերները՝ ծաղկահոտ:
Մի շարք մաքուր հոտավետ նյութեր ունեն տհաճ հոտ (օրինակ՝ ինդոլը, ցիբետը և այլն), սակայն դրանց շատ նոսր լուծույթների հոտը հաճելի է:
  • Կան հոտավետ նյութեր, որոնց հոտը պահպանվում է երկար տարիներ, օրինակ՝ Թավրիզում (Իրան) գտնվող «հոտավետ մզկիթը» կառուցելիս օգտագործել են մուշկ պարունակող լուծույթ, որի հոտը պահպանվել է ցայսօր՝ մզկիթի կառուցումից ավելի քան 600 տարի անց:
  • Մյուռոնը (մեռոն) սրբազան հոտավետ յուղ է, որն օգտագործվում է քրիստոնեական եկեղեցական ծեսերում՝ մկրտության, օծման ժամանակ: Այն պատրաստում են՝ ձիթապտղի յուղին խառնելով բուսական ծագման ավելի քան 40 նյութեր՝ նարդոս, դարչին, խունկ, մշկընկույզ, ծառի խեժ, ծաղկահյութեր և այլն:
  • Ամեն տարի ամբողջ աշխարհում արտադրվում են շուրջ 500 անուն հոտավետ նյութեր (100.000 տ ընդհանուր քաշով):
  • 1 կգ վարդի յուղ ստանալու համար անհրաժեշտ է 3 տ վարդի թերթիկ: