Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
միապետություն
Մայրաքաղաքը` 
Ամման
Տարածքը՝  
89,4 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
5,8 մլն
Պետական լեզուն՝ 
արաբերեն
Դրամական միավորը՝ 
հորդանանյան դինար
Հորդանանի մայրաքաղաք Ամմանը
Ամմանի Սուրբ Թադեոս հայկական եկեղեցին
Հորդանանի Հաշիմյան Թագավորություն
Հորդանանը (մինչև 1950 թ.՝ Անդրհորդանան) Առաջավոր Ասիայի երկրներից է: Նրա սահմանները գրեթե ցամաքային են` բացառությամբ հարավ-արևմուտքում ծովափնյա մի նեղ շերտի, որը ողողում են Կարմիր ծովի Աքաբայի ծոցի ջրերը: Հորդանանի տարածքի նշանակալի մասն զբաղեցնում է ավազոտ կամ քարքարոտ անապատը:
Կլիման մերձարևադարձային, չորային է, արևմտյան մասում՝ միջերկրածովյան: Բուսականությունն աղքատ է. գերակշռում են խոտաբույսերն ու գետնատարած մացառուտները:
Երկրի հյուսիսում օձագալար հոսում է Հորդանան գետը (որտեղ մկրտվել է Հիսուս Քրիստոսը Հովհաննես Մկրտչի ձեռամբ), որը թափվում է Մեռյալ ծովը: Անձրևների շրջանում անապատում գոյանում են գետակներ, որոնք օգտագործվում են ոռոգման համար: Իսկ այնտեղ, որտեղ ջուր կա, ստեղծվում են բնակավայրեր, ծաղկում, կանաչին են տալիս այգիներն ու դաշտերը:
Բայց ամեն ջուր չէ, որ կենարար է: Այդպիսին է, օրինակ, Մեռյալ ծովը (Համաշխարհային օվկիանոսի մակարդակից ցածր ընկած լիճ), որի ջրերում աղի պարունակությունը 7,5 անգամ ավելի է, քան սովորաբար լինում է ծովերում:
Առաջավոր Ասիան աշխարհի հնագույն քաղաքակրթությունների օրրան է: Պատմական հուշարձաններով հարուստ է նաև Մեռյալ ծովի շրջանը, որտեղ 1947թ-ից սկսած` քարանձավներում հայտնաբերվել են Քումրանյան գալարաձեռագրերը, որոնք լույս են սփռում քրիստոնեության ծագման վրա:
XVI դարից մինչև 1918 թ. Հորդանանի տարածքը մտել է Օսմանյան կայսրության կազմի մեջ: Առաջին համաշխարհային պատերազմից հետո Ազգերի լիգայի մանդատով այն հանձնվեց Անգլիային, որը 1921 թ-ին այնտեղ կազմավորեց Անդրհորդանանի էմիրությունը կամ իշխանապետությունը: Հորդանանի ժողովուրդը, որի 95 %-ը արաբներ են, քանիցս ապստամբել է հանուն ազատության ու անկախության: Եվ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1946 թ-ին, երկիրն անկախություն ստացավ:  1948–49 թթ-ի արաբա-իսրայելական պատերազմի հետևանքով Հորդանանը գրավվեց: Պաղեստին պետության համար նախատեսված տարածքի մի մասը՝ Հորդանան գետից արևմուտք, 1967 թ-ին` արաբա-իսրայելական պատերազմից հետո, անցավ Իսրայելին:
Երկրի բնակչության գրեթե կեսը պաղեստինցի արաբներ են: Խոշոր քաղաքներն են Ամմանը, Էզ Զարկան, Իրբիդը:
Հորդանանը գյուղատնտեսական երկիր է, սակայն նրա տարածքի միայն 16 %-ն է նպաստավոր գյուղատնտեսական աշխատանքների համար: Մշակում են ցորեն, գարի, եգիպտացորեն, թուզ, ադամաթուզ, բանջարեղեն, օազիսներում, ջրարբի հողերում՝ նաև ձիթենի: 
Գյուղացիները (ֆելլահներ) ապրում են կավածեփ կամ քարե տներում:
Հորդանանի արևելյան մասը հիշեցնում է մի անծայրածիր ավազե ծով: Այստեղ հաճախ կարելի է հանդիպել քոչվոր անասնապահների (բեդվիններ) թափառախմբերի, որոնք իրենց անասուններին կերակրելու համար օազիսից օազիս են տեղափոխվում: 
Արդյունաբերությունը Հորդանանում թույլ է զարգացած: Նրա հիմնական ճյուղերն են ֆոսֆատների արդյունահանությունն ու ցեմենտի արտադրությունը: Համեմատաբար զարգացած է սննդի արդյունաբերությունը. կան ալրաղացներ, ձիթապտղի յուղի և մրգեղենի ու բանջարեղենի պահածոների գործարաններ: Արդյունաբերական ձեռնարկությունների մեծ մասը գտնվում է մայրաքաղաք Ամմանում, որտեղ բազմահարկ շենքերի և լայնահուն փողոցների հարևանությամբ դեռևս կարելի է հանդիպել խղճուկ հյուղակների:

Հայերը Հորդանանում
Հայերը Հորդանանի տարածքում բնակվել են վաղ ժամանակներից: Սակայն համայնքը ձևավորվել և ստվարացել է Մեծ եղեռնից հետո միայն: Նրանք հիմնականում հանգրվանել են Ամման, Իրբիդ, Էր Ռուսեյֆա, Էլ Քարաք քաղաքներում: 1967 թ-ի արաբա-իսրայելական պատերազմից հետո հայերն սկսել են արտագաղթել Հորդանանից: Ներկայումս նրանց թիվը շուրջ 3 հզ. է: Ձևավորվել են համայնքի ազգային կյանքը կազմակերպող հասարակական-քաղաքական, բարեգործական, մշակութային, մարզական կազմակերպություններ, որոնց գործունեության գլխավոր առանցքը հայապահպանությունն է: Ամմանում գործում են Յուզպաշյան–Կյուլպենկյան ամենօրյա ազգային վարժարանը, Սուրբ Թադեոս եկեղեցին, լույս են տեսնում «Անդրադարձ», «Սուրբ Թադեոս» թերթերը: