Այբուբեն
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
Արագ Որոնում


Հեղուկ վառելանյութով աշխատող հրթիռի կտրվածքը
Առաջին հրթիռները, որոնք նման էին ժամանակակից հրավառության հրթիռներին, երևան են եկել ավելի քան 1000 տարի առաջ Չինաստանում: Տիեզերանավերն ու արբանյակներն ուղեծիր դուրս բերող հսկա տանող հրթիռները կառուցված են նույն սկզբունքով, ինչ հրավառության հրթիռները: Դրանց աշխատանքի սկզբունքը շատ պարզ է. հրթիռները լցվում են վառելանյութով, որի այրումից առաջանում է գազերի հզոր հոսք: Գազերը բարձր ճնշման տակ արագ դուրս են հորդում ծայրափողակից, և առաջացած ռեակտիվ ուժը հրթիռը հրում է հակառակ ուղղությամբ:

Տիեզերական հրթիռներ
Մեծ հեռավորություններ հաղթահարելու ունակ առաջին հրթիռը՝ V-2, նախագծել է գերմանացի ճարտարագետ Վեռներ ֆոն Բրաունը 1942 թ-ին: Ժամանակակից բոլոր տիեզերական հրթիռների հիմքում ընկած է V-2-ի գործողության սկզբունքը: 
Երկրի ձգողությունը հաղթահարելու համար հրթիռը պետք է զարգացնի վիթխարի՝ մոտ 40 000 կմ/ժ արագություն, որը 20 անգամ գերազանցում է ժամանակակից ավիալայների արագությունը:
Տիեզերական հրթիռակիրները սովորաբար բաղկացած են 2 և ավելի աստիճաններից, որոնցից յուրաքանչյուրն ունի շարժիչ և վառելանյութի պաշար: Առաջին աստիճանի շարժիչը հրթիռը մեծ արագությամբ տանում է այնքան ժամանակ, քանի դեռ չի սպառվել այդ աստիճանի համար նախատեսված վառելանյութի պաշարը: Այնուհետև այն անջատվում և վայր է ընկնում, որից հետո միանում է երկրորդ տանող աստիճանի շարժիչը, և այդպես շարունակ:
Որոշ տիեզերական հրթիռներ աշխատում են պինդ վառելանյութով: Դրանք հիմնականում բուստերներն են՝ գլխավոր հրթիռի շուրջը տեղադրված
Հրթիռի արձակումը
հրթիռ-արագացուցիչները: Սակայն սովորաբար տանող հրթիռներում օգտագործվում է հեղուկ վառելանյութ, որի այրման համար անհրաժեշտ թթվածնի պաշարները պահվում են օքսիդիչի բաքում: Հրթիռների մեծ մասն օգտագործվում է 1 անգամ, սակայն կան նաև բազմակի օգտագործման հրթիռներ. օրինակ՝ պինդ վառելանյութով աշխատող «Սփեյս Շաթլներն» օգտագործվում են մի քանի անգամ և վայրէջք են կատարում ինքնաթիռի նման: